Ստեպան Ռազինի հուշարձան (Սրեդնյայա Ախտուբա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Ստեպան Ռազինի հուշարձան
Srednyaya Akhtuba - Stenka Razin 001.jpg
'
Գտնվում էՍրեդնյայա Ախտուբա
Կառուցվել է2008
ՇինարարՍերգեյ Շչերբակովն
Ներկա վիճակըկանգուն

Ստեպան Ռազինի հուշարձան (ռուս.՝ Памятник Степану Разину), 1670-1671 թվականների գյուղացիական ապստամբության առաջնորդ Ստեպան Ռազինին նվիրված հուշարձան ՌԴ Սրեդնյայա Ախտուբա քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփան Ռազինի հուշարձանը տեղադրվել է 2008 թվականին քաղաքի կենտրոնական հրապարակում, Սրեդնյայա Ախտուբայի վարչական շրջանի ղեկավար Վ. Ա. Ռոմանովի նախաձեռնությամբ: Քաղաքի հիմանդրման 340-ամյա տարելիցի կապակցությամբ տեղական իշխանությունները որոշել են հավերժացնել Ռազինի հիշատակը[1]:

Հուշարձանի հեղինակը Ռուսաստանի վաստակավոր նկարիչ Սերգեյ Շչերբակովն է: Հուշարձանի ընդհանուր բարձրությունը 5 մետր է, իսկ բուն արձանը` 2,5 մետր, նյութը`բրոնզ, գրանիտ: Առաջարկվել էին քանդակի մի քանի տարբերակներ, սակայն ընտրվել էր Ռազինի երգային կերպարը. նա նայում է հեռուն, դեպի Վոլգայի ուղղությամբ:

Սրեդնյայա Ախտուբա գյուղը հիմնադրվել է Ստեպան Ռազինի ժամանակներում: 1668 թվականին նա իր ջոկատի հետ միասին հյուսիսային հողերից ուղևորվել է դեպի Աստրախան: Ցարական զորքերի հետ ծանր մարտից հետո նրա զինվորների մեծ մասը վիրավորվել է:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]