Ստելա Սոլանա դե Կաբանյասից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստելա Սոլանա դե Կաբանյասից
[[Պատկեր:|280px|]]
'
նյութհերձաքար, շերտաքար
բարձրություն130 սմ
լայնություն65 սմ
խորություն15 սմ
ստեղծվել էմ. թ. ա. 1000-850

Ստելա Սոլանա դե Կաբանյասից (իսպ.՝ Estela de Solana de Cabañas), մ. թ. ա. 1000-800 թվականների ուշ բրոնզեդարյան ստելա կամ սալաքար, որը հայտնաբերվել է Իսպանիայի Էստրեմադուրա ինքնավար վարչական համայնքի Կաբանյաս դել Կաստիլո շրջանի գյուղակներից մեկում[1]։

Գտնվում է Մադրիդի ազգային հնագիտական թանգարանում 1898/1/1 համարի ներքո։

Մադրիդի Ազգային հնագիտական թանգարանի շենքի ճակատային մասը
Ստելայի հայտնաբերման վայրը

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշ բրոնզեդարյան սալաքարերն իրենցից ներկայացնում են ֆիգուրներ՝ շրջապատված զենքերով, անձնական իրերով, ինչպիսիք են հայելի, սանր և այլ պատկերներ։ Դրանք տեղակայված են լինում ճանապարհային ցանցի ռազմավարական կետերում՝ որպես տվյալ տարածքի խորհրդանիշ։

Սոլանա դե Կաբանյասից սալաքարի վրա պատկերված է շրջանաձև վահան, ներքևի հատվածում թեք ոտքերով ֆիգուր է և այլ տարրեր՝ սուր, նիզակ, հայելի, կենդանիներ։ Սալաքարն ունի 130 սմ բարձրություն[2]։

Մարիո Ռոսո դե Լունան նկարագրել է ստելայի հայտնաբերումը իր հատորներից մեկում (1898)։ Սալաքարը հայտնաբերվել է գյուղատնտեսական աշխատանքների կատարման ժամանակ, այն ծածկված է եղել իբրև գերեզման։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ALMAGRO BASCH, M. (1966)։ Las estelas decoradas del Suroeste peninsular. Biblioteca Praehistorica, Hispana VIII, CSIC, Madrid.
  • ALMAGRO-GORBEA, M. (1977)։ El Bronce Final y el Período orientalizante en Extremadura. Biblioteca, Praehistorica Hispana XIV, CSIC.