Ստարտային հրթիռային շարժիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ստարտային հրթիռային շարժիչ, օժանդակ հրթիռային շարժիչ, որը տեղակայվում է թռչող ապարատի վրա՝ ստարտն արագացնելու նպատակով։ Որպես ստարտային հրթիռային շարժիչ սովորաբար կիրառում են մինչև մի քանի վայրկյան աշխատանքի տևողությամբ և մինչև մի քանի տասնյակ կիլոնյուտոն քարշուժով պինդ վառելիքով աշխատող հրթիռային շարժիչներ, հազվադեպ նաև հեդուկահրթիռային շարժիչներ։ Կիրառվում է ինքնաթիռներում, հետազոտական և թևավոր հրթիռներում և այլուր։ Ստարտային հրթիռային շարժիչ հաճախ են անվանում կրող հրթիռների առաջին աստիճանների շարժիչները, եթե այդ աստիճանները հաջորդ աստիճանների հետ միացված են փաթեթային սխեմայով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 111