Ստավսկու պողոտա (Դոնի Ռոստով)
Ստավսկու պողոտա ռուս.՝ Проспект Ставского | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Դոնի Ռոստով |
Երկարություն | 730 ± 1 մետր |
Սկիզբ | Ապստամբության հրապարակ |
Ավարտ | 1-ին Բարիկադնայա փողոց |
Նախկին անվանում | Կոցեբուի պողոտա |
Անվանվել է | Իվան Ստավսկի |
Ստավսկու պողոտա (ռուս.՝ Проспект Ставского), ոչ մեծ պողոտա (երկարությունն ընդամենը 730 մետր է) Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքի Ժելեզնոդորոժնի շրջանի[1] Լենգորոդոկում (Զատեմեռնիցկոյե բնակատեղի)։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկսվում է Երկաթուղայինների մշակույթի պալատից (Լենպալատ), որը գտնվում է Ապստամբության հրապարակում, և ձգվում է մինչև 1-ին Բարիկադնայա փողոցը[1]։ Սկզբնամասում ունի թեքություն, այնուհետև, Պրոֆսոյուզնայա փողոցից հետո, հարթվում է։
Անվանվել է ի պատիվ 1902 թվականի Ռոստովի գործադուլի ղեկավար Իվան Իվանովիչ Ստավսկու[1]։
Հին անվանումը տրվել էր ի պատիվ 1904-1910 թվականներին Ռոստովի քաղաքագլուխ, ազնվական ցեղի ներկայացուցիչ, բարոն Կոցեբուի` Ֆեոդոր Պելար ֆոն Պիլխաուի։ Պողոտան Լենգորոդոկի գլխավոր փողոցն էր։
Մինչև 1997 թվականը պողոտան ծածկված էր քարե սալահատակով։ Ավելի ուշ այն փոխարինվեց ասֆալտով։
Պողոտայում գտնվում են
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շենք թիվ 1/5` Ռոստովի էլեկտրաքարշների նորոգման գործարան[2]
- Շենք թիվ 2` Լենինի անվան երկաթուղայինների մշակույթի պալատ
Երթևեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապստամբության հրապարակից մինչև Պրոֆսոյուզնայա պողոտա երթևեկությունը միակողմանի է։ Ուղղությունը դեպի վերև է` սկսած Տեմեռնիկի հովտից դեպի Պրոֆսոյուզնայա փողոց։ Պրոֆսոյուզնայա փողոցից մինչև 1-ին Բարիկադնայա փողոց երթևեկությունը երկկողմանի է։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է, որ 1917 թվականի հեղափոխությունից հետո «հին ռեժիմի» անվանի մարդկանց պատվին անվանակոչված փողոցների մեծամասնությունը վերանվանվեց խորհրդային անունների։ Մինչդեռ Կոցեբուի պողոտան վերանվանվել է միայն Հայրենական մեծ պատերազմից հետո` գերմանական անվանումները և տեղանունները վերացնելու ալիքի վրա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «ИВАН СТАВСКИЙ - РАБОЧИЙ, ОРАТОР, ПОДПОЛЬЩИК». Վերցված է 2017 Ապրիլ 16-ին.
- ↑ «Ростовский-на-Дону электровозоремонтный завод». Վերցված է 2017 Ապրիլ 16-ին.