Սվետլանա Ֆաբրիկանտ
Սվետլանա Ֆաբրիկանտ | |
Կուսակցություն՝ | Շրջանների կուսակցություն և Strong Ukraine? |
---|---|
Մասնագիտություն՝ | լրագրող, քաղաքական գործիչ, խմբագիր, հաղորդավար, հեռուստահաղորդավարուհի, գլխավոր խմբագիր և ՈՒՀԱ-ի խաղացող |
Ծննդյան օր | հունիսի 16, 1967 (57 տարեկան) |
Ծննդավայր | Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ուկրաինա և ԽՍՀՄ |
Սվետլանա Ֆաբրիկանտ (ուկրաիներեն՝ Світлана Самуїлівна Фабрикант, հունիսի 16, 1967, Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի պետական և քաղաքական գործիչ, 7-րդ գումարման Ուկրաինայի Գերագույն ռադայի ժողովրդական պատգամավոր։ Գերագույն ռադա է անցել Շրջանների կուսակցության կուսակցական ցուցակի 25-րդ համարի ներքո։
Լրագրող, հեռուստատեսային հաղորդավար, հասարակական գործիչ[1], ՈՒՀԱ-ի բարձրագույն լիգայի «Օդեսայի ջենտելմեններ» թիմի նախկին անդամ, Ակումբի կրկնակի չեմպիոն։ Այժմ զբաղեցնում է Ուժեղ Ուկրաինա կուսակցության մարզային շտաբի առաջնորդի պաշտոնը։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1984 թվականին ավարտել է Օդեսայի թիվ 24 միջնակարգ դպրոցը և ընդունվել Օդեսայի պետական համալսարան, սակայն համալսարանն այդպես էլ չի ավարտել[2]։ Ակտիվ դերակատարություն է ունեցել բուհի կյանքում։ 1986 թվականից դարձել է ՈՒՀԱ-ի «Օդեսայի ջենտլմեններ» թիմի անդամներից մեկը։ Թիմն ՈՒՀԱ-ում դարձել է Խորհրդային Միության կրկնակի չեմպիոն, 1986/1987 և 1990 մրցաշրջաններում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1998-2009 թվականներին աշխատել է Օդեսայի «Ռիակ-ինֆորմ» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր։
2009 թվականից «Իմ Օդեսա» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն։ «Ռիակ-ինֆորմ»-ից հեռանալու պատճառը հեռուստաալիքի քաղաքական գործունեությունն է։
Վարել է «Ճակատի գիծ» և «Գորդյան հանգույց» ծրագրերը, որոնք հեռարձակվել են «ԱՏՎ» հեռուստաալիքով[3]։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականին դարձել է «Ուժեղ Ուկրաինա» կուսակցության Օդեսայի շրջանային կազմակերպության ղեկավար։ Կուսակցության Օդեսայի բաժանմունքը որոշում է կայացրել Սվետլանա Ֆաբրիկանտին Օդեսայի քաղաքային ղեկավարի թեկնածու չառաջադրել տեղական ընտրություններում, որոնք պետք է տեղի ունենան 2010 թվականի հոկտեմբերի 31-ին, այլ պաշտպանել ընդդիմության միասնական թեկնածու՝ ներկայիս քաղաքային ղեկավար Ալեքսեյ Կոստուսևին։ Իր հերթին Կոստուսևը հայտարարել է, որ Օդեսայի քաղաքային ղեկավար ընտրվելու դեպքում Սվետլանա Ֆաբրիկանտը կնշանակվի Օդեսայի քաղաքային խորհրդի քարտուղար[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Биография на сайте «Репортер» Արխիվացված 2009-03-25 Wayback Machine, Краткая биография
- ↑ В новую Раду попало пятеро депутатов без высшего образования
- ↑ Сайт телеканала «АТВ»
- ↑ «Новость «Светлана Фабрикант станет секретарем Одесского горсовета в случае избрания мэром Костусева» на сайте информационного агентства «Мост-Одесса»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Краткая биография на городском сайте
- Новость об освобождении моряков(չաշխատող հղում)
- Прибытие моряков из судна «Святая София» в Одессу Արխիվացված 2019-02-03 Wayback Machine
- Официальный сайт фонда «Ассоль»
- Короткое интервью со Светланой Фабрикант