Սպունգաձև երկաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպունգաձև երկաթի ստացում

Սպունգաձև երկաթ, երկաթե սպունգ, կտորներով կամ փոշենման ծակոտկեն նյութ, որը պինդ վիճակում անմիջականորեն ստացվում է երկաթի հանքաքարից կամ վերջինիս խտանյութերից՝ դրանցում պարունակվող օքսիդներն ածխածնով կամ ածխածնի օքսիդով վերականգնելու միջոցով։ Սպունգաձև երկաթի ստացման պրոցեսը տեղի է ունենում հեղուկ ֆազի գոյացման ջերմաստիճանից ցածր ջերմաստիճաններում։ Սպունգաձև երկաթը երկաթ Է, որում լուծված է ածխածին՝ հանքաքարի դատարկ ապարի ոչ մետաղական խառնուկներով։ Բոլոր երկրներում սպունգաձև երկաթի ստացման տեղակայանքների գումարային հզորությունը տարեկան 10 միլիոն տ է (1978

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 83