Jump to content

Սպորտանավային ակումբ (Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպորտանավային ակումբ
Տեսակսպորտանավային ակումբ
Երկիր Ռուսաստան
Հիմնադրված է1908
ՀիմնադիրRussian Steam Navigation and Trading Company?
Քարտեզ
Քարտեզ

Սպորտանավային ակումբ (ռուս.՝ Яхт-клуб), երկհարկանի շենք Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում, Տագանրոգի ծոցի ափին։

Հասցեն` ք. Տագանրոգ , Պորտովայա փողոց, 1-2։

Տագանրոգի սպորտանավային ակումբը հիմնադրվել է 1908 թվականին Առևտրային ակումբի ժողովում, այնտեղ էլ սկզբնապես գտնվում էր նրա վարչությունը։ Ակումբի առաջին փայտե շենքը կառուցվել է 19-րդ դարի երրորդ քառորդում։ Շենքը կառուցվել է «Նավագնացության և առևտրի ռուսական ընկերության» միջոցներով։ Ակումբի հարևանությամբ գտնվել են նավակայանը և նավագնացության գործակալությունը։

Փայտյա շենքն ուներ վրանաձև աշտարակներով և պատշգամբներով ինքնատիպ ճարտարապետություն։ Դեպի պատշգամբ տանում էր ձևավոր զարդաձողերով սանդուղքը։ Շենքում կային ռեստորան և բիլիարդ։ Սպորտանավային ակումբի ռեստորանը գտնվել է ջրի վրա՝ նավահանգստում։ Մինչև 1917 թվականի հեղափոխությունը սպորտանավային ակումբի անդամ էին արտոնյալ դասի ներկայացուցիչները։ Մուտքը ակումբ կատարվում էր միայն ակումբի անդամների երաշխավորագրով։ Մուտքի վճարը կազմում էր քսանհինգ կոպեկ։ 1910 թվականին ռեստորանը պահում էր Տ. Նովոմլինսկին, ռեստորանում ամեն օր նվագում էր նվագախումբը։

Սպորտանավային ակումբում եղել է մոտ քսան մակույկ, որոնցով ցանկացողները կարող էին զբոսնել ծովածոցով, այստեղ կանգնած էին մասնավոր զբոսանավեր և մոտորանավակներ։ Տոնական օրերին ակումբում կազմակերպել են էքսկուրսիաներ մակույկներով մինչև Կուլժինսկու ամառանոց և մինչև քաղաքային այգի։

Ակումբը 1936 թվականին

1930-1950-ական թվականներին ակումբում մարզվել են մարզիկները՝ առագաստային սպորտի թիավարության վարպետները։ 1950 թվականի հունվարին ֆիզկուլտուրայի և սպորտի հանրապետական կոմիտեն որոշում է կայացրել Տագանրոգում սպորտանավային նոր ակումբի 1-ին հերթի շինարարության մասին։ Նոր շենքը կառուցվել է 1952 թվականին քանդված հին շենքի տեղում։ Շենքի նախագծի հեղինակն էր ճարտարապետ Վլադիմիր Իվանովիչ Գրիգորը։

Նոր շենքը կահավորված էր ընդհանուր նավասենյակով, այնտեղ կային ասուլիսների դահլիճ, ուսումնական դասարաններ, բուֆետ և կենցաղային սենյակ։ Կային նաև դիտահարթակ և աշտարակ։

Ներկայում (2017 թվական) նոր ակումբը օլիմպիական հերթափոխի հանրապետական թիվ 3 դպրոցն է[1]։ 1948 թվականից այստեղ ամեն տարի անցկացվում են գիշերային մրցավազքեր «Տագանրոգսկայա պրավդա» թերթի մրցանակի համար, համառուսաստանյան առաջնություններ և դպրոցական, ուսանող և մեծահասակ մարզիկների մրցումներ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Энциклопедия Таганрога. — Ростов-н/Д: Ростиздат, 2003. — 512 с. — ISBN 5-7509-0662-0

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին պատկերներ
Ակումբի ժամանակակից շենքը