Սպիտակ լեգեոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սպիտակ լեգեոն (վրացերեն՝ თეთრი ლეგიონი), վրացական անկանոն զինված խմբավորում, որը մասնակցել է աբխազական հակամարտությանը։ Այն դիվերսիոն գործողություններ է իրականացրել Աբխազիայում։ 1995 թվականին Աբխազիայի տարածքից վրացական կանոնավոր զիված ստորաբաժանումների դուրս բերումից հետո Սուխումիի կառավարության դեմ շարունակել է պարտիզանական պատերազմ[1]։ 1998 թվականին մասնակցել է աբխազական վեցօրյա պատերազմին[2]։ 2005 թվականին լուծարվել է[3]։ Ռազմական կազմակերպության ղեկավարը Զուրաբ Սամուշիան էր։

2005 թվականին Զուրաբ Սամուշիան հայտարարել էր, որ պատրաստվում են վերսկսել ռազմական գործողություններն Աբխազիայում[4]։ 2008 թվականին նա իրենց գլխավոր թիրախ հռչակեց Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում 2014 թվականին նախատեսված Ձմեռային օլիմպիական խաղերը[5]։ Ներկա դրությամբ Ռուսաստանի կողմից Աբխազիայի անկախության ճանաչումով և այնտեղ ռուսական զինված ուժերի ուժեղացված ստորաբաժանումների տեղակայումով գործնականում անհնարին է դարձել Սպիտակի լեգեոնի գործունեությունը Աբխազիայի տարածքում[6]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]