Jump to content

Սպիտակ Դրինի կիրճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիտակ Դրինի կիրճ
ալբ․՝ Gryka e Drinit të Bardhë, սերբ.՝ Кањон Белог Дрима
Կիրճի տեսքը Շվանի կամրջից
Խորություն45 մ
Երկարություն0,9 կմ

Սպիտակ Դրինի կիրճ (ալբ․՝ Gryka e Drinit të Bardhë, սերբ.՝ Кањон Белог Дрима), ոչ մեծ կիրճ՝ մասամբ ճանաչված Կոսովոյի Հանրապետության հարավ-արևմուտքում։ Կիրճով հոսում է Սպիտակ Դրին գետը։ Կիրճը համեմատաբար կարճ է՝ ընդամենը մոտավորապես 900 մ, իսկ խորությունը՝ 45 մ։ Կիրճի մուտքի մոտ գտնվում է Շվանի հին կամուրջը, որը Օսմանյան կայսրության ժամանակներից էր։ Կիրճը Բալկանների բոլոր անկյուններից գրավում է սուզորդների։ Սպիտակ Դրին գետի կիրճը իր ջրաբանական և գեոմորֆոլոգիական նշանակության շնորհիվ 1986 թվականից պետական պահպանության տակ է գտնվում՝ որպես բնության հուշարձան[1][2]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակ Դրինի կիրճը գտնվում է Զրզե գյուղի մերձակայքում՝ (Օրահովաց վարչական միավորում) Շվանի կամրջի մոտ, Ջյակովիցա-Պրիզրեն ճանապարհի եզրին։ Կիրճը ձևավորվել է նեոգեն ժամանակաշրջանում։ Նրա ձևավորումը պայմանավորված էր բազմաթիվ տեկտոնիկ գործընթացներով։ Քարանձավն ունի կիրճերին բնորոշ հատկություններ և պարունակում է կարբոնատային միացություններ[3]։

Զբոսաշրջություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեոմորֆոլոգիական երկար գործընթացների արդյունքում Սպիտակ Դրինը կիրճ է ձևավորել երկու ժայռերի միջև, որն այժմ շատ գրավիչ է հետազոտողների և զբոսաշրջիկների համար։ Գտնվում է Ջյակովիցան և Պրիզրենը իրար հետ կապող հիմնական ճանապարհի եզրին։ Սպիտակ Դրինի կիրճ այցելում են բազմաթիվ արտասահմանցի զբոսաշրջիկներ, ինչպես նաև տեղացիներ։ Միակամար Շվանի կամուրջը այս տարածքի ևս մի կարևոր զբոսաշրջային կետն է։ Ամեն տարի տեղի են ունենում ջրացատկորդների մրցություններ, որոնց մասնակցում են տարածաշրջանի շատ մարզիկներ։ 1986 թվականից կամուրջը և կիրճը գտնվում են պետական հսկողության տակ։ Պաշտպանված տարածքը կազմում է 199 հա, այն գտնվում է Օրահովացի (124,96 հա) և Ջյակովիցայի (73,86 հա) մունիցիպալիտետների կազմում[4]։ Գետահովիտի վերջում կա ռեստորան, որտեղ մատուցվում է Սպիտակ Դրինում որսացած ձուկը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  2. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  4. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.