Սպիտակաճակատը (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիտակաճակատը
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՍերգեյ Սերյոգին
ՊրոդյուսերԱլեքսանդր Գերասիմով
Երկիր Ռուսաստան
ԸնկերությունMaster-film?
Տևողություն13 րոպե
Թվական2010

Սպիտակաճակատը (ռուս.՝ Белолобый), ռուսական մուլտֆիլմ, որը նկարահանվել է 2010 թվականին, Սերգեյ Սերյոգինի կողմից։ «Մաստեր ֆիլմը» և «Գուբերնա» սոցիալ-մշակութային ծրագրերի հիմնադրամը թողարկել են մուլտֆիլմերի շարք` նվիրված Անտոն Չեխովի ծննդյան 150-ամյակին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտառում մի խրճիթ կար, կողքին` խորդանոց, իսկ շուրջը` ցանկապատ։ Խրճիթում ապրում էր պահակը` իր թոռնիկի` Վանյուշայի հետ։ Նրանք ունեին մի շնիկ` Սպիտակաճակատ անունով, իսկ խորդանոցում ապրում էին հավեր, ոչխարներ և ձիեր։ Արդեն մարտ ամիսն էր, սակայն դեռ ձույն կար և ցուրտ էր։ Ծեր գայլը վերջերս գայլուկներ էր ունեցել, թուլացել էր և չէր կարողանում որս անել։ Նա որոշում է մտնել խորդանոց և մի գառնուկ գողանալ, բայց վախեցած հավերն սկսում են դես ու դեն նետվել, և գայլը վերցնում է առաջին պատահածին և փախչում է։ Որջից ոչ շատ հեռու նա հասկանում է, որ իր գողացածը ոչ թե գառ է, այլ շնիկ, և բաց է թողում նրան։ Բայց շնիկը գնում է նրա հետևից և սկսում է խաղալ գայլուկների հետ։ Հաջորդ գիշեր գայլը գնում է խորդանոցի մոտ և իր հետ տանում է շնիկին։ Պահակն այս անգամ հսկում էր և աղմուկ լսելով` կրակում է երկինք։ Գայլը փախչում է, իսկ Սպիտակաճակատը գնում է խորդանոց` տաքանալու։

Դերերը հնչյունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալինա Պոկրովսկայա, Մարկ Չերնավին, Ալեքսանդր Չուտկո

Չեխովի պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

"Կինեմատոգրաֆիական Չեխով" փառատոնում ցուցադրվել է «Ա. Չեխովի պատմվածքները» անիմացիոն շարքը, որում ընդգրկված էին հետևյալ մուլտֆիլմերը[1].

  • «Անօրինություն», ռեժիոր` Նատալյա Մալգինա
  • «Սպիտակաճակատը», ռեժիսոր` Սերգեյ Սերյոգին
  • «Դատախազի որդին փրկում է թագավորին», ռեժիսոր` Օքսանա Խոլոդովա
  • «Քթակնոցով մարդը», ռեժիսոր` Խիխուս

Փառատոններ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 - Անիմացիոն կինոյի ռուսական բաց փառատոն Սուզդալայում, մասնակցություն մրցութային ծրագրին[2]։ 2011 - «Ոսկե արծիվ» մրցանակ 2010 թվականի լավագույն անիմացիոն ֆիլմի համար, առաջադրում[3]։

Քննադատների արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին շրջանում «Մաստեր-ֆիլմում» հայտնվել են նոր սերնդի հեղինակների տաղանդավոր աշխատանքներ։ Նրանց առաջնախաղային հարթակն է դարձել Չեխովի կենդանի պատմվածքների շարքը։ Սերգեյ Սերյոգինի և Աննա Շեպիլովայի «Սպիտակաճակատը» հանդիսատեսին պարուրում է ձյունով, ծեր գայլի որջի մոտ հայտնված շնիկի հանդեպ նուրբ կարեկցանքով լցնում։
- Լարիսա Մալյուկովա[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]