Սպեկտրալուսաչափական վերլուծություն
Սպեկտրալուսաչափական վերլուծություն քիմիայում, լուծույթներում, միներալներում և այլ նմուշներում խառնուրդների քանակական պարունակությունը որոշող եղանակների համալիր։ Քանակական վերլուծության ֆիզիկաքիմիական եղանակ Է։ Կոնցենտրացիան որոշվում է լուծույթի օպտիկական խտությունը(D) կամ լյումինեսցենցիայի (ֆլյուորեսցենցիա, ֆոսֆորեսցենցիա) պայծառությունը չափելով։ Կլանման սպեկտրալուսաչափական վերլուծությունը հիմնված է Բուգեր-Լամբերտ-Բերի օրենքի վրա, որտեղից բխում է c=D/εl (c-ն կոնցենտրացիան Է,ε-ն՝ կլանման մոլային գործակիցը, l-ը՝ կլանող լուծույթի շերտի հաստությունը)։ Եթե որոշվող բաղադրիչը գունավորված չէ, ապա նախօրոք փոխարկում են որևէ այլ՝ գունավոր միացության (հաճախ օգտագործում են ներկանյութեր)։ Սպեկտրալուսաչափական վերլուծությունն իրականացնում են ֆոտոկոլորիմետրերի, սպեկտրալուսաչափերի, ֆլյուորիմետրերի և այլ սարքերով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 61)։ |