Սպասող մարդու օրագիրը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպասող մարդու օրագիրը
ՀեղինակԷդիկ Պողոսյան
Տեսակբանաստեղծությունների շարք
Բնօրինակ լեզուհայերեն
Լեզուհայերեն
Էջեր372[1]
ԽմբագիրՏաթեւ Չախեան
ԵրկիրՀայաստան Հայաստան
Հրատարակման տարեթիվ2015
ԹարգմանիչԷդիկ Պողոսյան
ԳՄՍՀ9789939013

Սպասող մարդու օրագիրը, իրանական ժամանակակից բանաստեղծությունների շարք։ Լույս է տեսել 2015 թվականին դիզայներ-նկարիչ Էդիկ Պողոսյանի թարգմանությամբ[2]։

«Սպասող մարդու օրագիր» գրքում թարգմանաբար ներկայացված են Իրանի ժամանակակից հեղինակների թվով 365 կարճ բանաստեղծություն` տարվա յուրաքանչյուր օրվա համար մեկական։ Վաճառքի է հանվել գրքի միայն 365 օրինակ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջուկի դիզայնը մինիմալիստական է։ «Սպասող մարդու օրագիր» գրքում թարգմանաբար ներկայացված են Իրանի ժամանակակից հեղինակների թվով 365+1 (+1-ը նահանջ տարվա համար) կարճ բանաստեղծություն՝ տարվա յուրաքանչյուր օրվա համար մեկական։

Վաճառքի է հանվել գրքի միայն 365 օրինակ[3]։

2017 թվականին Իտալիայում գիրքը արժանացել է A' Design բրոնզե մրցանակին, գրաֆիկական և տեսողական հաղորդակցության դիզայնի բաժնում[2][4]։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված են Իրանի ժամանակակից հեղինակների անունները, որոնց բանաստեղծությունները թարգմանված են «Սպասող մարդու օրագիրը» գրքում․

  • Ալիռեզա Ռոշան
  • Գառուս Աբդոլմալեքյան
  • Ղեյսառ Ամինփուռ
  • Ալի Աբդոլռեզայի
  • Շահին Մանսուռի Առանի
  • Հոսեյն Փանահի
  • Շահաբ Մողառաբին
  • Ռեզա Քազեմի
  • Ալիռեզա Աբբասի
  • Ռեզա Վալիզադե
  • Սառե Դասթառան
  • Ռուզբեհ Սոհանի
  • Աբբաս Մառուֆի
  • Ալի Մասուդինիա
  • Բիժան Ջալալի
  • Մոհամմադռեզա Աբդոլմալեքյան
  • Ռոյա Զառռին
  • Սառա Մոհամմադի Առդեհալի
  • Սեյեդ Մոհամմադ Մոռաքաբյան
  • Փուռիա Ալամի
  • Մոժգան Աբբասլու
  • Շահռիյառ Բեհռուզ
  • Աբբաս Սաֆֆառի
  • Մանուչեհռ Աթաշի
  • Մեյմանաթ Միռսադեղի
  • Աբբաս Քիառոսթամի
  • Ֆոռուղ Ֆառռոխզադ
  • Ահմադ Շամլու
  • Բիժան Էլահի
  • Մինա Ասադի
  • Մոհամմադալի Բահմանի
  • Հոսեյն Մոնզավի
  • Մոժգան Աբբասլու
  • Սիռուս Նոզառի
  • Բիգահ
  • Շաֆիի Քադքանի
  • Ռասուլ Յունան
  • Ռեզա Բոռուսան
  • Մեհդի Աշռաֆի
  • Ֆախռի Բառզանդե
  • Ալիռեզա Ռահեբ
  • Շամս Լանգեռուդի
  • Սեյեդ Ալի Սալեհի
  • Սոհռաբ Սեփեհռի
  • Ալիռեզա Աբդոլռեզայի
  • Շահամբ Մողառաբին
  • Նադեռ Էբռահիմի
  • Ալիշահ Մոլավի
  • Քեյքավուս Յաքիդե
  • Բիժան Նաջդի
  • Օմռան Սալահի
  • Բեկթաշ Աբթին
  • Մեհդիյե Լաթիֆի
  • Նազանին Նեզամշահիդի
  • Սաբիռ Հաքա
  • Աքբառ Էքսիռ
  • Ռեզա Սեռվաթի
  • Ռոջա Չամանքառ
  • Ազամ Ռադ
  • Էհսան Հաղփառասթ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սպասող մարդու օրագիր». www.goodreads.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 4-ին.
  2. 2,0 2,1 «Էդիկ Պօղոսեանը A' Design Awards հեղինակավոր մրցույթի բրոնզե մրցանակակիր». Վերցված է 2018 թ․ օգոստոսի 4-ին.
  3. «Էդիկ Պողոսյան. Աշխարհը բավական փոքր է, որ կորցրածդ գտած համարես». newmag. 2017 թ․ ապրիլի 26. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  4. Studios, OMC Design. «Edik Boghosian Designer Profile». competition.adesignaward.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.