Jump to content

Մենստրուալ սինխրոնիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
00:51, 15 Հունիսի 2024 տարբերակ, Նազելի19 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Մենստրուալ սինխրոնիա,[1] նաև հայտնի է որպես ՄակՔլինթոքի էֆեկտ,[2] կենսաբանական ենթադրյալ գործընթաց է, որի ժամանակ կողք կողքի ապրող կանայք աստիճանաբար ներդաշնակեցնում են իրենց դաշտանային ցիկլը ( դաշտանային արյունահոսության սկզբի ամսաթիվը)։

1971 թվականին հրապարակված Nature ամսագրում ասվում է, որ դաշտանային սինխրոնիան վերաբերում է այն դեպքերին, երբ երկու կամ ավելի միասին ապրող կանանց մենստրուալ ցիկլի օրացույցային ամսաթիվը ավելի մոտ է դառնում, քան նրանց առանձին ապրած ամիսների ընթացքում։[3] ՄակՔլինթոքն ենթադրել է, որ ֆերոմոնները կարող են սինխրոնիա առաջացնել։[3][4]

Երևույթի առաջին ուսումնասիրություններից հետո հրապարակվեցին այլ հոդվածներ, որոնք հաղորդում էին ուսումնասիրությունների ավելի վաղ մեթոդական սխալների մասին (ներառյալ ՄաքՔլինթոքի ուսումնասիրությունը): Բացի այդ, հրապարակվել են նոր հետազոտական հոդվածներ, որոնց արդյունքները չեն բացահայտել դաշտանային սինխրոնիայի գործընթացի առկայությունը։ Երևույթի ենթադրյալ մեխանիզմները քննադատության են ենթարկվել նաև գիտական հանրության շրջանում։ 2013 թվականի գիտական ակնարկը եզրակացրեց, որ դաշտանային սինխրոնիա, հավանաբար, գոյություն չունի։[5] Հետագա աշխատանքը նույնպես հաստատեց նման երևույթի բացակայությունը։[6][7][8]

Ծանոթագրություններ

  1. Джек Палмер, Линда Палмер Глоссарий // Эволюционная психология. — СПб.: Прайм-Еврознак, 2003. — 384 с. — ISBN 5-93878-094-2
  2. Gosline, Anna (2007-09-07). «Do Women Who Live Together Menstruate Together?» (անգլերեն). Scientific American. Արխիվացված է օրիգինալից 2013-11-04-ին. Վերցված է 2021-06-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. 3,0 3,1 McClintock, M. K. (1971). «Menstrual Synchrony and Suppression». Nature (անգլերեն). 229 (5282): 244–245. Bibcode:1971Natur.229..244M. doi:10.1038/229244a0. PMID 4994256.
  4. McClintock, MK (1998). «Whither menstrual synchrony?». Annual Review of Sex Research (անգլերեն). 9: 77–95. PMID 10349026.
  5. Harris, Amy L.; Vitzthum, Virginia J. (2013). «Darwin's Legacy: An Evolutionary View of Women's Reproductive and Sexual Functioning». Journal of Sex Research (անգլերեն). 50 (3–4): 207–246. doi:10.1080/00224499.2012.763085. PMID 23480070.
  6. Strassmann, Beverly I. (February 1997). «The Biology of Menstruation in Homo Sapiens: Total Lifetime Menses, Fecundity, and Nonsynchrony in a Natural-Fertility Population». Current Anthropology (անգլերեն). 38 (1): 123–129. doi:10.1086/204592. JSTOR 2744446.
  7. Yang, Zhengwei; Schank, Jeffrey C. (2006). «Women do not synchronize their menstrual cycles». Human Nature (անգլերեն). 17 (4): 433–447. doi:10.1007/s12110-006-1005-z. PMID 26181612.
  8. Ziomkiewicz, Anna (2006). «Menstrual synchrony: Fact or artifact?». Human Nature (անգլերեն). 17 (4): 419–432. doi:10.1007/s12110-006-1004-0. PMID 26181611.

Հղումներ