Jump to content

Ստյուարտ Աթուել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
14:29, 13 Հունիսի 2024 տարբերակ, Ակսել Ղազարեան (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ստյուարտ Աթուել
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 6, 1982(1982-10-06) (41 տարեկան)
Ծննդավայր Նանիտոն, Ուորիքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն

Ստյուարտ Սթիվեն Աթուել (անգլ.՝ անգլ.՝ Stuart Steven Attwell, հոկտեմբերի 6, 1982(1982-10-06), Նանիտոն, Ուորիքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլային մրցավար, որը սպասարկում է Պրեմիեր լիգայի, Անգլիայի ֆուտբոլի լիգայի և Անգլիայի ազգային գավաթի մրցումները[1]։ Պրեմիեր լիգայի հանդիպումները նա սկսել է մրցավարել 2008 թվականին՝ դառնալով այդ մրցաշարի պատմության ամենաերիտասարդ մրցավարը, սակայն 2012 թվականի փետրվարին նա հեռացվել է մրցավարների ընտրված խմբից և ընդգրկվել Ֆուտբոլային լիգայի մրցավարների ցուցակում։ 2016 թվականից նա կրկին սպասարկում է Պրեմիեր լիգայի հանդիպումները։

Մրցավարական կարիերա

2004 թվականին ավարտել է Ստաֆորդշիրի համալսարանը։ Անգլիայի ցածր լիգաների հանդիպումներում աշխատել է որպես ֆուտբոլի մրցավար, որից հետո իր աշխատանքը շարունակել է Վեսթ Միդլենդս ֆուտբոլային լիգայում և Անգլիայի ֆուտբոլային լիգայում[2]։

Անգլիայի ֆուտբոլային լիգայում իր առաջին հանդիպումը սպասարկել է 2007 թվականի օգոստոսի 11-ին։ Անգլիայի ֆուտբոլային չեմպիոնշիպիլում իր առաջին խաղը վարել է 2007 թվականի դեկտեմբերի 26-ին՝ «Շեֆիլդ Յունայթեդ»-«Բլեքփուլ» հանդիպմը։ 2008/09 մրցաշրջանում նա ընդգրկվել է մրցավարների ընտրված խմբում, ինչը նրան թույլ է տվել սպասարկել Պրեմիեր լիգայի հանդիպումները։ 25 տարեկանում նա դարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության ամենաերիտասարդ մրցավարը[3][4]։ Նրա Պրեմիեր լիգայի առաջին խաղը եղել է «Բլաքբըրն Ռովերսի» և «Հալլ Սիթիի» միջև՝ 2008 թվականի օգոստոսի 23-ին։

2012 թվականի փետրվարին Մայքլ Օլիվերը դուրս է մնացել մրցավարների ընտրված խմբից և ընդգրկվել Ֆուտբոլային լիգայի խաղերի մրցավարների ազգային ցուցակում[5]։ Այսպիսով, նա այլևս չէր կարող սպասարկել Պրեմիեր լիգայի հանդիպումները։ 2016/17 մրցաշրջանի մեկնարկից առաջ նա կրկին ընդգրկվել է «Ընտրովի մրցավարների խմբի» ցուցակում և սկսել է ներգրավվել Պրեմիեր լիգայի հանդիպումները սպասարկելու գործում։

Վիճակագրություն

Մրցաշրջան Խաղեր Ընդհանուր Դեղին քարտ Դեղին քարտ մեկ խաղի հաշվարկով ընդհանուր Կաղապար:Հեռացում Կաղապար:Հեռացում մեկ խաղի հաշվարկով
2007/08 32 52 1,62 9 0,28
2008/09 30 94 3,13 8 0,26
2009/10 26 95 3,65 4 0,15
2010/11 25 79 3,16 2 0,08

Ծանոթագրություններ

  1. McKenzie, Andrew (2008-06-25). «Premier League names youngest ref» (անգլերեն). BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2020-03-11-ին. Վերցված է 2012-01-06-ին.
  2. «Staffs graduate is Premier League's youngest ever referee» (անգլերեն). Staffordshire University. Արխիվացված է օրիգինալից 2014-09-08-ին. Վերցված է 2012-01-06-ին.
  3. Vitalnetwork Ltd. «Ref Watch: Stuart Attwell» (անգլերեն). Hereford.vitalfootball.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2008-06-29-ին. Վերցված է 2012-01-06-ին.
  4. Cheese, Caroline (2008-08-23). «Blackburn 1-1 Hull» (անգլերեն). BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2008-08-28-ին. Վերցված է 2012-01-06-ին.
  5. «PGMOL Coaching Structure 2008/09 Confirming Attwell as a Select Group Referee» (PDF) (անգլերեն). Refworld.com. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011-07-15-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստյուարտ Աթուել» հոդվածին։