Ստյուարտ Սթիվեն Աթուել (անգլ.՝ անգլ.՝ Stuart Steven Attwell, հոկտեմբերի 6, 1982(1982-10-06), Նանիտոն, Ուորիքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլային մրցավար, որը սպասարկում է Պրեմիեր լիգայի, Անգլիայի ֆուտբոլի լիգայի և Անգլիայի ազգային գավաթի մրցումները[1]։ Պրեմիեր լիգայի հանդիպումները նա սկսել է մրցավարել 2008 թվականին՝ դառնալով այդ մրցաշարի պատմության ամենաերիտասարդ մրցավարը, սակայն 2012 թվականի փետրվարին նա հեռացվել է մրցավարների ընտրված խմբից և ընդգրկվել Ֆուտբոլային լիգայի մրցավարների ցուցակում։ 2016 թվականից նա կրկին սպասարկում է Պրեմիեր լիգայի հանդիպումները։
2004 թվականին ավարտել է Ստաֆորդշիրի համալսարանը։ Անգլիայի ցածր լիգաների հանդիպումներում աշխատել է որպես ֆուտբոլի մրցավար, որից հետո իր աշխատանքը շարունակել է Վեսթ Միդլենդս ֆուտբոլային լիգայում և Անգլիայի ֆուտբոլային լիգայում[2]։
Անգլիայի ֆուտբոլային լիգայում իր առաջին հանդիպումը սպասարկել է 2007 թվականի օգոստոսի 11-ին։ Անգլիայի ֆուտբոլային չեմպիոնշիպիլում իր առաջին խաղը վարել է 2007 թվականի դեկտեմբերի 26-ին՝ «Շեֆիլդ Յունայթեդ»-«Բլեքփուլ» հանդիպմը։ 2008/09 մրցաշրջանում նա ընդգրկվել է մրցավարների ընտրված խմբում, ինչը նրան թույլ է տվել սպասարկել Պրեմիեր լիգայի հանդիպումները։ 25 տարեկանում նա դարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության ամենաերիտասարդ մրցավարը[3][4]։ Նրա Պրեմիեր լիգայի առաջին խաղը եղել է «Բլաքբըրն Ռովերսի» և «Հալլ Սիթիի» միջև՝ 2008 թվականի օգոստոսի 23-ին։
2012 թվականի փետրվարին Մայքլ Օլիվերը դուրս է մնացել մրցավարների ընտրված խմբից և ընդգրկվել Ֆուտբոլային լիգայի խաղերի մրցավարների ազգային ցուցակում[5]։ Այսպիսով, նա այլևս չէր կարող սպասարկել Պրեմիեր լիգայի հանդիպումները։ 2016/17 մրցաշրջանի մեկնարկից առաջ նա կրկին ընդգրկվել է «Ընտրովի մրցավարների խմբի» ցուցակում և սկսել է ներգրավվել Պրեմիեր լիգայի հանդիպումները սպասարկելու գործում։
↑Vitalnetwork Ltd. «Ref Watch: Stuart Attwell» (անգլերեն). Hereford.vitalfootball.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 6-ին.
↑Cheese, Caroline (2008 թ․ օգոստոսի 23). «Blackburn 1-1 Hull» (անգլերեն). BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 6-ին.