Jump to content

Հասյա Դրորի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
19:43, 10 Հունիսի 2024 տարբերակ, Lilit Sargsyan02 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Հասյա Դրորի (եբրայերեն՝ חסיה דרורי‎,1899 –1976), իսրայելցի քաղաքական գործիչ,1949-1951 թվականներին Քնեսետում Մապաի (անգլ.՝ Mapai) կուսակցության անդամ:

Կենսագրություն

Դրորին՝ Հասյա Կուպֆերմինցը, ծնվել է Գոմելում՝ Ռուսական կայսրության Մոգիլևի նահանգում (այժմ՝ Բելառուսում), եղել է «Սիոնի երիտասարդություն» և «ՀեՀալուց» երիտասարդական խմբերի անդամ[1]: Նա որպես հայրենադարձ (ալիա) 1922 թվականին Ենթամանդատային Պաղեստին է եկել [2] և միացել «Գդուդ ՀաԱվոդա»-ին[1]: 1924 թվականին եղել է Քֆար Եհեզկելբնակավայրի հիմնադիրներից մեկը[1]: Նա դարձել է «Աշխատող մայրեր» կազմակերպության անդամ, ինչպես նաև միացել է Մապաի կուսակցությանը: 1937 թվականին մեկնել է Միացյալ Նահանգներ՝ որպես Մապաի կուսակցության և «Հիստադրութ» արհմիության պատվիրակ[1]:

1949 թվականին նա ընտրվել է Մապաի կուսակցության պատգամավոր առաջին գումարման Քնեսետում և հայտնի է դարձել որպես ականավոր ֆեմինիստուհի[3]: Երկու տարի անց կորցրել է իր մանդատն ընտրություններում։ Հետագայում Դրորին աշխատել է ներգաղթյալների կացարանով ապահովման հարցերով[1]:

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ