Jump to content

Դենիս Ալիբեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
13:03, 7 Հունիսի 2024 տարբերակ, Սուրեն2021 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Դենիս Ալիբեկ
ռումիներեն՝ Denis Alibec
Քաղաքացիությունը  Ռումինիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 5, 1991(1991-01-05)[1][2] (33 տարեկան)
Ծննդավայր Մանգալիա, Կոնստանցա, Ռումինիա
Հասակ 184 սանտիմետր
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Դենիս Ալիբեկ (ռումիներեն՝ Denis Alibec), ռումինացի ֆուտբոլիստ, «Ֆարուլ» ակումբի և Ռումինիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող:

Կարիերա

Ծնվել է Ղրիմի թաթարների ընտանիքում[3]։ Ալիբեկը սկսել է ֆուտբոլով զբաղվել հայրենի քաղաքում՝ մարզվելով տեղի «Կալլատիս Մանգալիա» ֆուտբոլային թիմում։ 2006 թվականին միացել է «Ստյաուայի» երիտասարդական թիմին, իսկ ավելի ուշ դարձել է «Ֆարուլի» խաղացող։ Վերջին ակումբի կազմում ռումինացի հարձակվողը 2008/09 մրցաշրջանում երկրի առաջնությունում անցկացրել է 18 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ: Շուտով երիտասարդ խաղացողը գրավել է միանգամից երկու արտասահմանյան ակումբների՝ իտալական «Ինտերնացիոնալի» և անգլիական «Լիվերպուլի» ուշադրությունը[4]։ 2009 թվականի հուլիսի 2-ին հայտնի է դարձել, որ Միլանի ակումբը ֆուտբոլիստի հետ պայմանագիր է կնքել մինչև 2013 թվականը։ Տրանսֆերային գործարքի գումարը կազմել է 500 հազար եվրո[5]։

Իր նոր ակումբի առաջին կազմի հետ Ալիբեկը մասնակցել է Աբու Դաբիում անցկացվող ուսումնամարզական հավաքներին, իսկ 2010 թվականի հունվարին ընդգրկվել է Սիենայի» հետ հանդիպման հայտացուցակում։ Նույն թվականի մայիսի 19-ին հարձակվողը դարձել է դուբլի հեղինակ «Բավարիայի» դեմ խաղում, որն անցկացվում էր ՈՒԵՖԱ-ի մինչև 18 տարեկան խաղացողների մրցաշարի շրջանակներում[6]։ 2010 թվականի նոյեմբերի 21-ին ռումինացին իր նորամուտն է նշել Սերիա A-ում՝ փոխարինելով Ջոնաթան Բիաբիանին Կիևոյի հետ հանդիպման երկրորդ խաղակեսում[7]։ Դեկտեմբերի 3-ին ռումինացի ֆուտբոլիստն իր երկրորդ խաղն է անցկացրել Իտալիայի առաջնությունում՝ 37 րոպե անցկացնելով Հռոմի «Լացիոյի» հետ խաղում[8]։

2011 թվականի օգոստոս 26-ին Ալիբեկը վարձավճարով տեղափոխվել է բելգիական «Մեխելեն» ակումբ[9]։

Ձեռքբերումներ

«Միջազգային»
«Աստրա»
  • Ռումինիայի չեմպիոն՝ 2015/16
  • Ռումինիայի գավաթի գավաթակիր՝ 2013/14
  • Ռումինիայի սուպերգավաթի գավաթակիր (2)՝ 2014, 2016
«ՉՖՌ Կլուժ»
  • Ռումինիայի չեմպիոն՝ 2021/22

Ծանոթագրություններ

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Мемешев, Мансыз и ещё 8 известных крымских татар мирового спорта». Արխիվացված է օրիգինալից 2014-10-26-ին. Վերցված է 2014-04-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Mercato: Alibec è dell'Inter». Արխիվացված է օրիգինալից 2012-10-02-ին. Վերցված է 2012-01-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. UFFICIALE — L’Inter acquista Denis Alibec
  6. «Inter take Under-18 honours». Արխիվացված է օրիգինալից 2010-05-23-ին. Վերցված է 2012-01-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Статистика матча». Արխիվացված է օրիգինալից 2011-12-28-ին. Վերցված է 2012-01-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Статистика матча». Արխիվացված է օրիգինալից 2011-12-31-ին. Վերցված է 2012-01-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. Denis Alibec naar KV Mechelen Արխիվացված 27 Սեպտեմբերի 2011 թվականին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիս Ալիբեկ» հոդվածին։