Jump to content

Նիկոլայ Բաբասյուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Բաբասյուկ
Ծնվել էմայիսի 9, 1914(1914-05-09)
ԾննդավայրՊոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էապրիլի 6, 1983(1983-04-06) (68 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Ժանրբնանկար
Պարգևներ
«Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն
 Nikolai Babasyuk Վիքիպահեստում

Նիկոլայ Լուկիչ Բաբասյուկ (ռուս.՝ Николай Лукич Бабасюк, մայիսի 9, 1914(1914-05-09), Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 6, 1983(1983-04-06), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գեղանկարիչ և մանկավարժ, Լենինգրադի նկարիչների միության անդամ[1]։

Կենսագրություն

ԽՍՀմ նամականիշ․ «Խորհրդային իշխանության առաջին օրը» (ըստ Նիկոլայ Բաբասյուկի նկարի), «Վլադիմիր Իլյիչ Լենինի (1870-1924) ծննդյան 100-ամյակի կապակցությամբ: Լենինը արվեստում» շարք

Նիկոլայ Բաբասյուկը ծնվել է 1914 թվականի մայիսի 9-ին Ուկրաինայի Պոդոլսկի նահանգի Լետիչևի շրջանի Կալնյա գյուղում։ 1927 թվականին ավարտել է Կրասնոյարսկի երկրամասի Կլյուկվեննայա կայարանում գտնվող տարրական դպրոցը։ 1929 թվականին ընդունվել է Իրկուտսկի գեղարվեստական և մանկավարժական տեխնիկական դպրոցի նախապատրաստական դասարաններ: 1930 թվականին ընդունվել է տեխնիկական դպրոց, որն ավարտել է 1935 թվականին։ Նույն թվականին ընդունվել է Նկարիչների միության Իրկուտսկի մասնաճյուղ։ 1936-1938 թվականներին ժամկետային զինվորական ծառայություն է անցել Անդրբայկալյան ռազմական օկրուգում և Մոնղոլիայում։ Այդ շրջանում մասնակցել է Արևելյան Սիբիրյան երկրամասի ցուցահանդեսներին[2]։ 1938 թվականի օգոստոսին զորացրվել է և ընդունվել Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայի նախապատրաստական դասընթացներ: Նույն թվականին ամուսնացել է ապագա համակուրսեցի Վերա Նիկոլաևնա Շեստակովայի հետ։ 1939 թվականին ծնվել է նրանց որդին՝ Նիկոլայը, որը հետագայում նույնպես ավարտել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը և դարձել նկարիչ: 1939 թվականին Նիկոլայ Բաբասյուկը ընդունվել է Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի նկարչական ֆակուլտետի առաջին կուրս: Նույն թվականի աշնանը նա կրկին զորակոչվել է Կարմիր բանակ, մասնակցեց բելոֆինների հետ պատերազմին, վիրավորվել։ Զորացրվելուց հետո վերադարձել է ինստիտուտում սովորելու։

1941 թվականի հոկտեմբերին կրկին զորակոչվել է Կարմիր բանակ, ծառայել որպես շարքային Լենինգրադի ռազմաճակատի կապի 14-րդ պահեստային գնդում: Մասնակցել է Լենինգրադի ռազմաճակատի նկարիչների աշխատանքների ցուցահանդեսներին։ Պարգևատրվել է «Լենինգրադի պաշտպանության համար» և «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալներով: Զորացրվելուց հետո վերադարձել է ուսման և 1949 թվականին ավարտել է ինստիտուտը պրոֆեսոր Ռուդոլֆ Ֆերենցի արվեստանոցում՝ ստանալով գեղանկարչի որակավորում: Դիպլոմային նկարը կոչվել է «Հոկտեմբերի առաջնորդները» (ռուս.՝ «Вожди Октября»)[3]։

Ծանոթագրություններ

  1. Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л.: Художник РСФСР, 1980. — С.8.
  2. Бахтияров, Р. А. Бабасюк Николай Лукич //Страницы памяти. Справочно-биографический сборник. 1941-1945. Художники Санкт-Петербургского (Ленинградского) Союза художников — ветераны Великой Отечественной войны. СПб: Петрополис, 2014. С. 64.
  3. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт-Петербург: «Первоцвет», 2007. — С.60.