Jump to content

Աղետի աղջիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
15:28, 3 Հունիսի 2024 տարբերակ, Argam Forbes (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Լուսանկարը, որը լայնորեն հայտնի է որպես Աղետի աղջիկ, պատկերում է մի երիտասարդ աղջկա, որը նայում է տեսախցիկին, մինչ նրա հետևում շենք է այրվում:

Աղետի աղջիկը երիտասարդ աղջկա լուսանկար է, որը նայում է տեսախցիկին, իսկ նրա հետևում կրակ է վառվում[1][2][3]:

2004 թվականին արված լուսանկարում պատկերված աղջիկը՝ Զոի Ռոթը չորս տարեկան է եղել լուսանկարն անելու պահին[4]։

Լուսանկարիչ

Լուսանկարում պատկերված է չորսամյա Զոի Ռոթը, որը նայում է տեսախցիկին մինչդեռ իր ետևում հրդեհ է բռնկվում: Ռոթի դեմքի արտահայտությունը The New York Times-ը նկարագրել է որպես «սատանայական ժպիտ» և «նրա աչքերի գիտակից հայացքի» մասին կատակով ակնարկել է, որ նա է պատասխանատու հրդեհի համար[1]:

Պատմություն

Հայեցակարգ

Երբ Ռոթը չորս տարեկան է եղել, նրա ընտանիքը գնացել է դիտելու այրվող տունը, որը գտնվել է Մեբանեում, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ[1]:

Ռոթի ընտանիքն ապրել է Հյուսիսային Կարոլինա նահանգի Մեբանե քաղաքում գտնվող հրշեջ կայանի մոտ և երբ նրանք դիտում էին, թե ինչպես է այրվում տունը փորձարկման համար՝ Ռոթի հայրը, որը սիրողական լուսանկարիչ է եղել լուսանկարել է նրան: Նրա հայրը 2007 թվականին մասնակցել է լուսանկարչական մրցույթին և հաղթել այն[1]: Լուսանկարը հայտնի է դարձել 2008 թվականին, երբ հաղթել է JPG ամսագրի Emotion Capture մրցույթում[5]: Ռոթը թույլտվություն էր տվել օգտագործել պատկերը ուսումնական նյութում, սակայն լուսանկարը հարյուրավոր անգամ օգտագործվել է տարբեր նպատակներով՝ առանց Ռոթ ընտանիքի համաձայնության:

Օգտագործումը որպես համացանցային մեմ

Աղետի աղջիկը տարածվել է որպես համացանցային մեմ, շատերը խմբագրել են լուսանկարը՝ պատկերելով Ռոթին նայելով պատմական աղետներին, ինչպիսիք են դինոզավրերի անհետացումը կամ Տիտանիկի խորտակումը[1]: Ռոթը բարձր է գնահատել մեմերի տարածումը ասելով, որ իրեն դուր է գալիս «տեսնել, թե որքան ստեղծագործ են մարդիկ» և որ ինքը «սուպեր երախտապարտ է վիրուսային մեմերի առարկա դառնալու ողջ փորձի համար»[1]:

Չփոխարինելի նշանային աճուրդ

Այն բանից հետո, երբ 2021 թվականի փետրվարին նամակ է ստացել՝ առաջարկելով նրան վաճառել մեմը որպես չփոխարինելի նշան (NFT) «վեց նիշ» արժեքով, Ռոթը որոշեց վաճառել լուսանկարի NFT-ն[5]: 2021 թվականի ապրիլի 17-ին Ռոթը NFT-ն վաճառել է 180 եթերով կամ 486,716 ԱՄՆ դոլարով՝ մի կոլեկցիոների, որը նույնականացված է եղել միայն որպես @3FMusic[1][6]: Ռոթ ընտանիքը պահպանում է ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը[1], ինչպես նաև ստացված եկամուտների 10 տոկոսի իրավունքը, երբ NFT-ն վերավաճառվում է[5]: Ռոթի խոսքերով նա վաճառել է լուսանկարը, որպեսզի վերահսկի դրա տարածումը, երբ խորհրդակցել է Քայլ Քրեյվենի/Դժբախտ Բրայանի և Լենի Գրիների հետ, որը Հաջողակ երեխա մեմում պատկերված երեխայի մայրն է[1]:

Ռոթը աճուրդի հասույթն օգտագործել է իր ուսանողական վարկերը մարելու համար՝ Հյուսիսային Կարոլինայի Չապել Հիլ համալսարանից խաղաղության ուսումնասիրության և հակամարտությունների լուծման բակալավրի կոչում ստանալուց հետո[7]: 2024 թվականի դրությամբ Ռոթն աշխատում է S&P Global-ում որպես Smart Cities & IoT վերլուծաբան[8]:

Ընդունելություն

The New York Times-ից Մարի Ֆազիոն նկարագրել է լուսանկարը որպես «[ինտերնետ] մեմերի կանոնի կենսական մաս», այն համարելով համացանցային մեմերի «Փառքի սրահի» մի մաս, ինչպես օրինակ Ձախորդ Բրայանը և Հաջողակ տղան[1]:

Արտաքին հղումներ

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Fazio, Marie (2021-04-29). «The World Knows Her as 'Disaster Girl.' She Just Made $500,000 Off the Meme». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2022-04-02-ին. Վերցված է 2022-11-23-ին.Fazio, Marie (April 29, 2021). "The World Knows Her as 'Disaster Girl.' She Just Made $500,000 Off the Meme". The New York Times. Archived from the original on April 2, 2022. Retrieved November 23, 2022. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «Fazio» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  2. Gartenberg, Chaim (April 29, 2021). «'Disaster Girl' has sold her popular meme as an NFT for $500,000». The Verge.
  3. Pritchard, Will. «They were ancient internet memes. Now NFTs are making them rich». Wired.
  4. Cost, Ben; Grace, Asia (April 28, 2021). «'Disaster Girl' selling original photo behind viral meme for $473K». New York Post (ամերիկյան անգլերեն). Վերցված է April 29, 2021-ին.
  5. 5,0 5,1 5,2 Ellis, Maddie (April 27, 2021). «After years as a meme, 'Disaster Girl' takes control of her image — with a hefty payoff». News & Observer. Վերցված է April 28, 2021-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «Ellis» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  6. «'Disaster Girl,' now 21, cashes in on NFT of her meme». WRIC-TV. April 27, 2021. Վերցված է April 28, 2021-ին – via Nexstar Media.
  7. Ellis, Maddie (2021-04-21). «After years as a meme, 'Disaster Girl' takes control of her image — with a hefty payoff». News and Observer.
  8. «Zoë Roth». Linked In. 2024-01-15.