«Շվեյկը պատրաստվում է մարտի» (ռուս.՝ «Швейк готовится к бою»), խորհրդային կինոկատակերգություն, որը նկարահանել են ռեժիսորներ Կլիմենտի Մինցը և Մարիա Միտինան Յարոսլավ Հաշեկի«Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» ստեղծագործության հիման վրա:
Սյուժե
Ֆիլմը բաղկացած է երկու նովելից՝ «Փարիզի նորաձևությունը» (ռուս.՝ «Моды Парижа») և «Վերջին խաչակիրը» (ռուս.՝ «Последний крестоносец»): Չեխ հայրենասերները ծրագրում են գեստապոյի տանջարանից ազատել իրենց զինակցին։ Հարսանիք բեմադրելով՝ նրանք հավաքվում են տեղի պանդոկներից մեկում։ Փեսայի դեր կատարող Շվեյկը պետք է ժամանակ ձգի՝ հավաքվածներին զվարճացնելով ֆրանսիացի հայրենասերների մասին պատմություններով։ Գործողությունը հաջողությամբ ավարտվում է, և խիզախ զինվորին կրկին հաջողվում է հիմարացնել ֆաշիստներին։
Սցենարիստներ՝ Եվգենի Պոմեշչիկով, Նիկոլայ Ռոժկով, Կլիմենտի Մինց, Բորիս Լասկին
Օպերատոր՝ Մարկ Մագիդսոն
Բեմադրող նկարիչ՝ Վլադիմիր Կապլունովսկի
Կոմպոզիտոր՝ Անատոլի Լեպին
Գրաքննություն
Սերգեյ Յուտկևիչի վկայությունների համաձայն, որոնք բերված են Մ. Դոլինսկու «Ժամանակների կապը» գրքում, ֆիլմն արգելվել է Կարմիր բանակի գլխավոր քաղաքական վարչության պետ Ա. Ս. Շչերբակովի անձնական հրամանով՝ առանց պատճառների բացատրության[1]։
Ծանոթագրություններ
↑Е.Марголит, В.Шмыров «(Из’ятое кино). 1924—1953 годы», Москва, «Дубль-Д», 1995