«Շվեյկը պատրաստվում է մարտի» (ռուս.՝ «Швейк готовится к бою»), խորհրդային կինոկատակերգություն, որը նկարահանել են ռեժիսորներ Կլիմենտի Մինցը և Մարիա Միտինան Յարոսլավ Հաշեկի«Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» ստեղծագործության հիման վրա։
Ֆիլմը բաղկացած է երկու նովելից՝ «Փարիզի նորաձևությունը» (ռուս.՝ «Моды Парижа») և «Վերջին խաչակիրը» (ռուս.՝ «Последний крестоносец»): Չեխ հայրենասերները ծրագրում են գեստապոյի տանջարանից ազատել իրենց զինակցին։ Հարսանիք բեմադրելով՝ նրանք հավաքվում են տեղի պանդոկներից մեկում։ Փեսայի դեր կատարող Շվեյկը պետք է ժամանակ ձգի՝ հավաքվածներին զվարճացնելով ֆրանսիացի հայրենասերների մասին պատմություններով։ Գործողությունը հաջողությամբ ավարտվում է, և խիզախ զինվորին կրկին հաջողվում է հիմարացնել ֆաշիստներին։
Սերգեյ Յուտկևիչի վկայությունների համաձայն, որոնք բերված են Մ. Դոլինսկու «Ժամանակների կապը» գրքում, ֆիլմն արգելվել է Կարմիր բանակի գլխավոր քաղաքական վարչության պետ Ա. Ս. Շչերբակովի անձնական հրամանով՝ առանց պատճառների բացատրության[1]։