Jump to content

Բրատիսլավայի ֆոնդային բորսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
17:21, 27 Մայիսի 2024 տարբերակ, Հասմիկ88 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Բրատիսլավայի ֆոնդային բորսա (սլովակ.՝ Burza cenných papierov v Bratislave) ,Ֆոնդային բորսա է Բրատիսլավայում, որը ստեղծվել է 1991 թվականի մարտի 15-ին՝ համաձայն Սլովակիայի ֆինանսների նախարարության 1990 թվականի վճռի: Բրատիսլավայի ֆոնդային բորսան շուկայի միակ կազմակերպիչն է Սլովակիայում: Այն գործում է 2001 թվականի հունիսի 21-ից։

Բրատիսլավայի ֆոնդային բորսան առևտուրը սկսվել է 1993 թվականի ապրիլի 6-ին: Բորսայի գրասենյակը գտնվում է Vysoká 17 ,Բրատիսլավա հասցեում:

Ինդեքս

Բրատիսլավայի ֆոնդային բորսայի պաշտոնական ֆոնդային ինդեքսը SAX-ն է (սլովակ.՝ Slovenský akciový index)։SAX-ը կապիտալով կշռված ինդեքս է, որը հիմնված է բաժնետոմսերի ընտրված փաթեթի շուկայական կապիտալիզացիայի փոփոխության վրա՝ հաշվետու ամսաթվի նույն փաթեթի շուկայական կապիտալիզացիայի համեմատ: Ինդեքս արտացոլում է բաժնետոմսերում ներդրումներ կատարելու հետ կապված ակտիվների ընդհանուր փոփոխությունը, որոնք ներառված են ինդեքսում: Այն ներառում է գների փոփոխությունները, ինչպես նաև բաժնետիրական կապիտալի չափի փոփոխությունից եկամուտը: Ցուցանիշի սկզբնական արժեքը 100 միավոր է եղել, այն կապված է 1993 թվականի սեպտեմբերի 14-ի հետ։

Ինդեքսային կազմ

  • Biotika, a.s.
  • OTP Banka Slovensko, a.s.
  • Slovenské energetické strojárne, a.s.
  • Slovnaft, a.s.
  • Všeobecná úverová banka, a.s.

Արտաքին հղումներ

Կաղապար:Slovakia topics Կաղապար:World Federation of Exchanges