Jump to content

Կենտրոնական գերեզմանատուն (Քիշնև)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
06:53, 26 Մայիսի 2024 տարբերակ, Armineaghayan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Կենտրոնական կամ հայկական[1] գերեզմանատուն (ռումիներեն՝ Cimitirul Central (Armenesc), ռումիներեն՝ Cimitirul Central din Chișinău[2]), Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևի ամենամեծ և ամենահայտնի գերեզմանոցներից մեկը, Մոլդովայի, Ռուսական կայսրության, Ռումինիայի և ԽՍՀՄ բազմաթիվ հայտնի պատմամշակութային գործիչների թաղման վայրը։ «Հայկական» անվանումը ստացել է այն պատճառով, որ հարում է Հայկական փողոցին, որն իր հերթին անվանակոչվել է հայկական վանատան անունով։

Պատմություն

Քիշնևի ուղղափառ գերեզմանատունը ստեղծվել է 1811 թվականին։ 19-րդ դարի կեսերին գերեզմանոցի տարածքում կառուցվել է Ամենայն Սրբերի եկեղեցին։ Մինչ հեղափոխությունը գերեզմանոցը եղել է խիստ ուղղափառ, իսկ խորհրդային իշխանության տարիներին՝ ընդհանուր։

Զբաղեցնում է մոտ 10 հա տարածք։ Ամենահին թաղումը թվագրվում է 1825 թվականին։ Գերեզմանատան ստեղծմանը մասնակցել է Ալեքսանդր Բերնարդացին: Խորհրդային տարիներին գերեզմանոցի տարածքը կրճատվել է 1958 թվականին, նախկին թաղումների տեղում բացվել է «Կոմերիտմիության 40 տարի» կինոթատրոնը (ժամանակակից անվանումը՝ «Գաուդեմուս»)։ Ավելի քան երեսուն տարի գերեզմանատունը փակ է եղել թաղումների համար։ Քաղաքային խորհրդի 2010 թվականի որոշմամբ «Կենտրոնական գերեզմանատան թաղման վայրերը վերապահվել է զինվորական և աշխատանքային պարգևներով (Հանրապետության շքանշան, Ստեփան Մեծի շքանշան) կամ ԽՍՀՄ նախկինի նմանատիպ պետական ​​պարգևների արժանացած անձանց։ Քիշնևի քաղաքապետի որոշմամբ «Հայկական» գերեզմանոցում թույլատրում են հուղարկավորել նաև այլ նշանավոր մարդկանց։

Զինվորական հուշահամալիր

Գերեզմանատան հարավարևելյան մասում է գտնվում Զինվորական հուշահամալիրը՝ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհված խորհրդային զինվորների և խաղաղ բնակիչների թաղման վայրը։

Այդ տարածքում կան 300 մարդկանց զանգվածային և անհատական ​​գերեզմաններ, որոնք զոհվել են գերմանա-ռումինական զավթիչներից Քիշնևի պաշտպանության և ազատագրման ժամանակ։ Այդտեղ են գտնվում Խորհրդային Միության հերոս Աֆանասի Կարմանովի, 176-րդ գվարդիական հրաձգային գնդի հրամանատար, փոխգնդապետ Ս. Ֆ. Ռեզնիչենկոյի և այլոց գերեզմանները։

Հուշահամալիրում թաղված են ընդհատակյա խմբավորումների անդամները, որոնք զոհվել են ֆաշիստական ​​օկուպանտների դեմ պայքարում, ինչպես նաև ոստիկանության սպաներ (փոխգնդապետ Ա. Մ. Բաժենով, սերժանտ-մայոր Լ. Ի. Սպեկտոր և այլն), ովքեր զոհվել են խաղաղ ժամանակ ծառայության ընթացքում։ Որոշ զանգվածային գերեզմաններ ունեն կոթողներ և մարմարե տապանաքարեր՝ զոհվածների անուններով։ Գերեզմանատան կենտրոնում տեղադրված է սև մարմարից խորհրդանշական տապանաքար։ Ճերմակ մարմարե տախտակի վրա փորագրված է հնգաթև աստղ և «Հավերժ հիշատակ հերոսներին»: Կողային մասում տեղադրված են երկու մարմարե սալիկներ հետևյալ գրությամբ․ «Զանգվածային գերեզմանում թաղված են Խորհրդային բանակի զինվորները, որոնք զոհվել են 1944 թվականի օգոստոսին՝ Քիշնևի ազատագրման մարտերում»։

Նշանակալի մարդիկ՝ թաղված այս գերեզմանատանը[3]

Ծանոթագրություններ

  1. Армянское кладбище: история продолжается
  2. «Cimitirul „Central" | Servicii Funerare» (ռումիներեն). Վերցված է 2024-02-17-ին.
  3. Центральное православное кладбище («Армянское»)