Jump to content

Կառլ Մեյեր (գործարար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
18:34, 25 Մայիսի 2024 տարբերակ, Tiruhi M (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Կառլ Մեյեր
Դիմանկար
նորվեգացի գործարար, ֆոնդային բրոքեր և զգային լեգեոն ֆաշիստական կուսակցության հիմնադիր
Ծնվել էփետրվարի 26, 1888(1888-02-26)
ԾննդավայրՕսլո, Նորվեգիա
Մահացել էդեկտեմբերի 18, 1971(1971-12-18) (83 տարեկան)
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտությունգործարար, բորսային միջնորդ, քաղաքական գործիչ և stamp dealer
Ծնողներհայր՝ Ludvig Meyer?
ԿուսակցությունNational Legion?

Կառլ Մեյեր, նորվեգացի գործարար, ֆոնդային բրոքեր և զգային լեգեոն ֆաշիստական կուսակցության հիմնադիրն է[1][2]։

Նրա դեմ խարդախության մի քանի խոշոր գործ է հարուցվել[3], արդարացվել է հարկերից խուսափելու առնվազն մեկ գործով[4]։Նրա առաջարկած բիզնես նախագծերը, որոնք մամուլում ֆանտաստիկ են համարվել, ներառում էին Հովեդեյայում Քոնի Այլենդ ոճի զվարճանքների այգու կառուցումը և Օսլոյի նավահանգստում Կարմանիա ընկերության շոգենավի վերածումը լողացող բնակելի տան[5]։

1927 թվականին Մեյերը հիմնեց ֆաշիստական Ազգային լեգեոն կուսակցությունը[3]։ Կուսակցության գործունեությունը հիմնականում ներառում էր Մեյերի կրակոտ ելույթները կրկեսում, կանաչ կրկեսի թատրոնը Օսլոյում և Դրամմեններ թատրոնը՝ Դրամմենում[3]։ Ներքին ընդդիմության ուժեղացումից հետո Մեյերը հեռացվեց կուսակցությունից 1928 թվականի սկզբին[5]։ Փետրվարին նա անհաջող փորձեց վերականգնել կուսակցության վերահսկողությունը, երբ մահակներով և ատրճանակներով մի քանի հանցակիցների հետ միասին ակցիա ձեռնարկեց կուսակցության գրասենյակների մոտ[5]։ Մեյերը և ևս երկու մարդ ձերբակալվել են այս միջադեպի հետ կապված: Կուսակցությունը արագորեն լուծարվեց ներքին բախումների պատճառով և լուծարվեց 1928 թվականի սկզբին[3]։

Կառլ Մեյերը Լյուդվիգ Մեյերի որդին էր և Հոկոն Մեյերի եղբայրը։

Ծանոթագրություններ

  1. «Anmeldte dødsfall». Aftenposten. 23 December 1971. էջ 11. «Fhv. kjøpmann Karl Meyer f. 1888»
  2. «Dødsfall». Aftenposten. 21 December 1971. էջ 16.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Helle, Idar (26 September 2015). «Fascisme i sirkusteltet». Klassekampen (Norwegian).{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Nævestad, Espen (2010). «"[h]vor en fast haand og en vilje faar lov til at raade" – vurdering av den italienske fascismen blant borgerlige i Norge 1922–28» (PDF). Fortid. University of Oslo: 67. ISSN 1504-1913. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016-03-04-ին. Վերցված է 2015-10-05-ին.
  5. 5,0 5,1 5,2 Hølaas, Odd (1957). Norge under Haakon VII 1905-1957. Cappelen. էջեր 192, 293, 329.

Հետագա ընթերցման համար