Jump to content

Ինդիապլազա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
16:26, 25 Մայիսի 2024 տարբերակ, Sonazak21 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Ինդիապլազա, էլեկտրոնային առևտրի վեբ էջ Հնդկաստանում[1]։ Հնդկաստանի առցանց գնումների առաջին հարթակներից է[2][3][4]։ Ավելի վաղ հայտնի էր որպես Fabmart, իսկ այնուհետև Fabmall, ընկերությունը հետագայում ձեռք բերեց ԱՄՆ-ում գործող Indiaplaza.com առցանց առևտրի ընկերությունը և վերաբրենդավորվեց որպես Indiaplaza.in Հնդկաստանում և որպես Indiaplaza.com Միացյալ Նահանգներում, որոնք հետագայում միավորվեցին մեկ կայքի մեջ[5]:

Պտմություն

1999 թվականի հունիսին, Կ Վայտեեսվարան[6] և նրա հինգ ընկերները, ներառյալ՝ Վ. Ս․ Սուդաքարը,Վիպուլ Պարեխը, Հարի Մենոն, Վ.Ս․Ռամեշ ևՍանդիփ Թակրան հիմնեցին առաջին հնդկական առցանց հանրախանութը։

Fabmart.com կայքը գործարկվել է 1999թ.-ի սեպտեմբերին, որն այնուհետև վաճառքի է հանել միայն երաժշտական ​​ձայնասկավառակներ: 2000 թվականի փետրվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում կայքը ներկայացրեց լրացուցիչ կատեգորիաներ, ներառյալ գրքերը, ֆիլմերը, ժամացույցները և մթերային ապրանքները 2002 թվականի փետրվարին նրանք գործարկեցին իրենց առաջին օֆլայն մթերային խանութը Բանգալորում, Հնդկաստան:

Ֆինանսավորում

Indiaplaza.com-ը ստացել է հրաշալի ֆինանսավորում ԱՄՆ-ում հիմնված The Indigo Monsoon Group (IMG) մասնավոր ներդրումային ընկերությունից,որը հայտնի է հնդկական ինտերնետ և բջջային տիրույթներում ներդրումներ կատարելու համար: IMG-ի մյուս ներդրումները ներառում են Sulekha.com-ը՝ հնդկական առցանց համայնքը, որը ինտեգրում է սոցիալական մեդիան տեղական առևտրի հետ և EShakti.com-ը՝ Հնդկաստանով ոգեշնչված և հարմարեցված հագուստի առցանց մանրածախ վաճառող, որն ուղղված է համաշխարհային լսարանին[3]: 2011 թվականի փետրվարին Ինդիապլազան հաջողությամբ կնքեց A Series 5 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորման գործարք Indo-US Venture Partners (IUVP) կողմից, որոնք նախկինում ներդրումներ էին կատարել այլ ինտերնետային ընկերություններում, ինչպիսիք են Myntra-ն և Snapdea-ն[7]:

Չնայած ֆինանսավորման այս աղբյուրների ապահովմանը, Ինդիապլազան չկարողացավ բավարար ֆինանսավորում հայթայթել 2012–2013 թվականներին, ինչը նշանակում էր, որ ընկերությունը ստիպված էր դադարեցնել առևտուրը։

Ապրանքատեսականի

Ինդիապլազան առցանց առաջարկում էր մի քանի հազար ապրանք, ներառյալ գրքեր, CD-ROM-ներ, տեսախցիկներ, բջջային հեռախոսներ, հագուստ, զարդեր, ծաղիկներ, շոկոլադներ, ժամացույցներ և սննդամթերք:[1][8]

Ինդիապլազա Ոսկե փետուր գրքի մրցանակ

«Ինդիապլազա Ոսկե փետուր մրցանակ»-ը հիմնվել է Ինդիապլազայի կողմից 2008 թվականին, որը շնորհվում է Հնդկաստանում բնակվող հնդիկ հեղինակին նախորդ օրացուցային տարում Հնդկաստանում ցանկացած հնդկական լեզվով ամբողջական վեպ կամ գեղարվեստական ​​ստեղծագործություն հրատարակելու համար[9]։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 «Indiaplaza.in Looking At $10M Fundraise». Reuters. 2011-03-15.
  2. «Site for shoppers». The Hindu. Chennai, India. 2007-09-13. Արխիվացված է օրիգինալից 2012-11-10-ին.
  3. 3,0 3,1 «Latest News: India News | Latest Business News | BSE | IPO News».
  4. «Online retail: Are e-retail firms in India building a bubble again?». The Times Of India. 2011-07-19.
  5. «Fabmall.com acquires US-based online shopping firm | Business Line». www.thehindubusinessline.com. Արխիվացված է օրիգինալից 2014-03-20-ին.
  6. «7 Lessons From The Failure Of E-Commerce Pioneer Indiaplaza». Huffington Post. 25 December 2015. Վերցված է 20 September 2016-ին.
  7. «SeventyMM Diversifies into E-Commerce». 30 August 2011.
  8. Badrinath, Raghuvir (11 July 2011). «Indiaplaza raises VC from NEA-IndoUS». Business Standard India.
  9. «Indiaplaza Golden Quill Book Awards – Indiaplazabooks's Blog».

Հղումներ