Jump to content

Վրացական մանեթի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Վրացական մանեթի
հնացած տարադրամ Խմբագրել Wikidata
ԵրկիրՎրաստանի Դեմոկրատական Հանրապետություն Խմբագրել Wikidata
Իրավասությունը տարածվում էՎրաստանի Դեմոկրատական Հանրապետություն, Վրացական ԽՍՀ Խմբագրել Wikidata
Սկսած1919 Խմբագրել Wikidata
Ավարտված1922 Խմբագրել Wikidata

Վրացական մանեթի, վրացական ռուբլի (վրաց.՝ მანეთი ), Վրաստանի դեմոկրատական հանրապետության դրամական միավորը 1919-1921 թվականներին և Վրաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության դրամական միավորը 1921-1923 թվականներին։

Պատմություն

1918 թվականի փետրվարին սկսվեl է Անդրկովկասյան կոմիսարիատի պարտատոմսերի (զակբոնների) թողարկումը, որոնք պայմանագրային հիմունքներով բաշխվում էին Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետության փլուզումից և 1918 թվականի մայիսին երեք անկախ հանրապետությունների հռչակումից հետո զակբոնների թողարկումը շարունակվել է մինչև 1919 թվականի սեպտեմբեր։ Բացի զակբոններից, շրջանառության մեջ օգտագործվել են Ռուսական կայսրության և թուրքական լիրայի թղթադրամները։

1919 թվականի հունվարին Նոյ Ժորդանիայի կառավարությունը թողարկել է Վրաստանի Հանրապետության գանձապետարանի պարտատոմսերը, իսկ նույն թվականի հուլիսին սկսվել է թղթադրամների թողարկումը։ Շրջանառության մեջ եղած բոլոր փողերը շարունակել են օգտագործվել։ Բոլոր թղթադրամների վրա, բացառությամբ 50 կոպեկի, կար գրություն՝ «Շրջանառության մեջ է ռուսական վարկային տոմսերին հավասար»[1][2]։ Նույն թվականին շրջանառության մեջ են դրվել Բաթումի գանձապետարանի և Թղիբուլի հանքերի դրամական միավորները։

1921 թվականի փետրվարին խորհրդային զորքերը մտել են Թիֆլիս, և հռչակվել է խորհրդային հանրապետություն։ Նույն թվականին սկսվել է նոր՝ խորհրդային փողերի թողարկումը։ Շրջանառության մեջ շարունակել են մնալ նախկինում թողարկված բոլոր թղթադրամները, բացառությամբ 1919 թվականի գանձապետական պարտատոմսերի, ինչպես նաև Բաթումի գանձապետարանի և Թղիբուլի հանքերի թողարկումների, որոնք չեղարկվել են։ Վրաստանում ընդունվել են սովզնակերը․ 1922 թվականի նոյեմբերին 100 ռուբլին փոխանակվել է 1,25 վրացական ռուբլու հետ[3]։

1923 թվականի հունվարի 10-ին սկսվել է փողային ռեֆորմ, որը միասնականացրել է Անդրկովկասի դրամական շրջանառությունը։ Դադարեցվել են Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի թողարկումները, շրջանառության մեջ են դրվել Անդրկովկասի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության թղթադրամները (Անդրկովկասյան երկրորդ ռուբլի, զակդենզնակ)։ Փոխանակումն իրականացվել է 1:1 հարաբերակցությամբ։ Փոխանակման ժամկետը սկզբում սահմանվել է 1923 թվականի հունվարի 10-ից մինչև մարտի 10-ը, սակայն այնուհետև երկարացվել է մինչև 1924 թվականի ապրիլի 10-ը[4][5]։

Թղթադրամներ

Դեմոկրատական հանրապետության թղթադրամներ

Բաթումի գանձապետական մետաղադրամներ

Թողարկվել են 1, 3, 5, 10, 25 և 50 ռուբլու մետաղադրամներ[6]։

Թղիբուլի հանքերի թողումարկում

Թողարկվել են 50 կոպեկի, 1, 3, 5 և 10 ռուբլու մետաղադրամներ[7]։

Խորհրդային հանրապետության թղթադրամներ

1921 թվականին թողարկվել է 5000 ռուբլու թղթադրամ, 1922 թվականին՝ 10 000 ռուբլու։ 1922 թվականին թողարկվել են նաև 100 000, 500 000, 1 000 000 և 5 000 000 ռուբլու Ժողովրդական բանկի պարտատոմսեր[8]։

Ծանոթագրություններ

  1. Васюков, 1993, էջ 55
  2. Cuhaj, 2008
  3. Соколов А. С. Финансовая реформа Закавказья 1923—1924 гг. как фактор развития межреспубликанских финансово-экономических отношений // Становление советской государственности: выбор пути и его последствия: Материалы XIV международной научной конференции. Екатеринбург, 22-25 июня 2022 г. — М.: Политическая энциклопедия; Президентский центр Б. Н. Ельцина, 2022. — С. 390.
  4. «А.Авчухов "История денежного обращения Грузии 1917-1922 гг."». сайт bonistikaweb.ru. Արխիվացված է օրիգինալից 2008-10-05-ին.
  5. «А.М. Браиловский "Каталог денежных знаков русской революции 1917-1922 гг."». сайт bonistikaweb.ru. Արխիվացված է օրիգինալից 2012-10-29-ին.
  6. Васюков, 1993, էջ 98
  7. Васюков, 1993, էջ 176
  8. Васюков, 1993

Գրականություն

  • Васюков А.И., Горшков В.В., Колесников В.И. Бумажные денежные знаки России и СССР. — СПб: Политехника, 1993. — 215 с. — 10 000 экз. — ISBN 5-7325-0325-0
  • Cuhaj G.S. Standard Catalog of World Paper Money. General Issues 1368—1960. — 12-е изд. — Iola: Krause Publications, 2008. — 1223 с. — ISBN 978-0-89689-730-4