Jump to content

Հան Սոհի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
14:19, 22 Մայիսի 2024 տարբերակ, Վարդուհի Ասիրյան (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Հան Սոհի
կորեերեն՝ 이소희
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 18, 1994(1994-11-18) (29 տարեկան)
ԾննդավայրՈւլսան, Հարավային Կորեա
Քաղաքացիություն Հարավային Կորեա
Մայրենի լեզուկորեերեն
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և դերասանուհի
 Han So-hee Վիքիպահեստում

Հան Սոհի (կորեերեն՝ 한소희; Լի Սոհի (կորեերեն՝ 이소희); նոյեմբերի 18, 1994(1994-11-18), Ուլսան, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասանուհի և մոդել.

Նա առավել հայտնի է «Ամուսնական կյանք» (2020), «Ես գիտեմ, բայց...» (2021) և «Իմ անունը» (2021) հեռուստասերիալներում ունեցած դերերով:

Վաղ տարիներ

Հան Սոհին ծնվել է 1994 թվականի նոյեմբերի 18-ին Ուլսանում։ Նա հաճախել է Ուլսանականի աղջիկների ավագ դպրոցը և Ուլսանի արվեստի ավագ դպրոց[1]։ Սովորել է Սեջոնգի համալսարանում (Սեուլ

Մասնագիտություն

2017-2019: Մասնագիտության սկիզբը

Հան Սոհին իր հեռուստատեսային դեբյուտը կատարել է 2017 թվականին՝ «Վերամիավորված աշխարհներ»-ում փոքրիկ դերակատարմամբ: Հետո նա ստացավ իր առաջին նշանավոր դերերը հեռուստասերիալներում։ «Փողի ծաղիկ» (2017), «Ամուսինը 100 օր» (2018) և «Անդունդ» (2019):

2020: Բեկում

2020 թվականին Հանը նկարահանվեց «Ամուսնական կյանք» ֆիլմում, որը դարձավ Կորեայի կաբելային հեռուստատեսության պատմության ամենաբարձր վարկանիշ ունեցող դրաման[2]։ Դերասանուհին լայն ճանաչում է ստացել սերիալի հսկայական հաջողության շնորհիվ։

2021 թվականին Հան Սոհին նկարահանվել է «Ես գիտեմ, բայց...» և «Իմ անունը / վրեժխնդրության համար» սերիալներում։

2023 թվականին նա նկարահանվել է BTS-ից երգիչ Չոնգուկի «Seven» տեսահոլովակում։

Մրցանակներ և անվանակարգեր

Տարի Մրցանակներ Կատեգորիա Ֆիլմ/Սերալ Արդյունք Հղում
2020 Պեկսան Լավագույն դերասանուհի-նոր Ամուսնական կյանք Առաջադրված [3]
2022 Պեկսան Լավագույն դերասանուհի Իմ անունը Առաջադրված [4]


Ծանոթագրություններ

  1. Im Sunny (2020-04-24). «7 Things you need to know about actress Han So Hee of 'The World of the Married'». Annyeong Oppa (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-02-28-ին. Վերցված է 2021-10-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. Kiew, Chelsea (2020-05-18). «The World Of The Married ends on a high, sets record as most watched South Korean cable drama». The Straits Times. Singapore. Արխիվացված է օրիգինալից 2021-10-18-ին. Վերցված է 2021-10-19-ին.
  3. MacDonald, Joan (2020-05-08). «Baeksang Arts Awards Announces Nominees And Plans To Proceed Without An Audience». Forbes. Արխիվացված է օրիգինալից 2020-05-10-ին. Վերցված է 2020-05-08-ին. {{cite news}}: More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  4. Ahn Byung-gil (2022-04-11). «58회 백상예술대상 후보 공개…영광의 주인공은?» [58th Baeksang Arts Awards nominations revealed... Who is the hero of glory?] (կորեերեն). Sports Kyunghyang. Արխիվացված է օրիգինալից 2020-11-11-ին. Վերցված է 2022-04-11-ին – via Naver. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)