Մանկություն (վիպակ, Տոլստոյ)
Մանկություն ռուս.՝ Детство և ռուս.՝ История моего детства | |
---|---|
![]() | |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ինքնակենսագրություն |
Ձև | վեպ |
Հեղինակ | Լև Տոլստոյ |
Երկիր | ![]() |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1852 |
Հրատարակվել է | 1852 |
Հաջորդ | Պատանեկություն |
![]() |
«Մանկություն» (ռուս.՝ «Детство»), Լև Տոլստոյի ինքնակենսագրական[1][2] եռերգության առաջին վիպակը, որն առաջին անգամ հրատարակվել է 1852 թվականին «Սովրեմեննիկ» ամսագրում (№ 9)։ Այս գիրքը նկարագրում է այն հոգեբանական փորձությունները, որոնք շատ տղաներ ունենում են մանկության տարիներին՝ առաջին սերը, անարդարության զգացումը, վրդովմունքը, ամաչկոտությունը:
Կերպարներ
- Նիկոլենկա Իրտենյև - պատմությունը ներկայացվում է նրա անունից
- Վոլոդյա Իրտենև - Կոլյայի եղբայրը
- Լյուբոչկա - Կոլյայի և Վոլոդյայի քույրը
- Papa, Պյոտր Ալեքսանդրիչ[3]
- Maman, Նատալյա Նիկոլաևնա
- Տատիկ
- Կառլ Իվանիչ - Կոլյայի տնային ուսուցիչը
- Միմի - Իրտենևների տնային դաստիարակչուհի
- Նատալյա Սավիշնա - տնտեսուհի
- Գրիշա - թափառական
- Կատենկա - Միմիի դուստրը
- Իվիններ - Կոլյայի և Վոլոդյայի ընկերները
- Կորնակովա - իշխանուհի
- Իվան Իվանիչ - իշխան
- Տիկին Վալախինա
- Սոնեչկա - Վալախինայի դուստրը
Նախատիպեր
Չնայած այն հանգամանքին, որ «Մանկությունը» ինքնակենսագրական ստեղծագործություն է, այն գրական ստեղծագործություն է, այլ ոչ թե հուշագրություն: Երկու տարեկանում մորը կորցրած Տոլստոյը, ըստ էության, հորինել է մոր կերպարը և նրա մահվան համար տառապանքները՝ վիպակի համար կենտրոնական գաղափարը։ «Մանկություն» վիպակի հոր կերպարը նույնպես ոչ մի կապ չունի Տոլստոյի հարազատ հոր հետ և նրա կերպարի համար հիմք է ծառայել Տոլստոյի հարևան Ալեքսանդր Իսլենևը, որը նույնիսկ իրեն ճանաչել է կերպարի մեջ։ Նիկոլենկայի եղբոր՝ Վոլոդյայի հիմնական նախատիպը հաճախ անվանում են Վլադիմիր Իսլավինին՝ Ալեքսանդր Իսլենևի ապօրինածին որդուն, բայց, մեկ այլ վարկածի համաձայն, Վոլոդյայի կերպարի համար հիմք է ծառայել Տոլստոյի եղբայրը՝ Սերգեյը։ Նույնիսկ իր՝ Նիկոլենկա Իրտենևի կերպարը նույնպես հավաքական է, դրանում արտացոլվել են Ալեքսանդր Իսլենևի ապօրինածին որդու՝ Վլադիմիր Իսլավինի առանձնահատկությունները[4]։
Քաղվածքներ
- Արդյոք երբևէ կվերադառնա՞ն այն թարմությունը, անհոգությունը, սիրո կարիքը և հավատի ուժը, որ ունես մանուկ հասակում: Ո՞ր ժամանակը կարող է ավելի լավը լինել նրանից, երբ երկու լավագույն առաքինությունները՝ անմեղ ուրախությունն ու սիրո անսահման կարիքը, կյանքի միակ մղումներն էին[5]:
- ...Վախը ավելի վատ է, քան ցանկացած պատիժ:
- Ինձ թվում է, որ մեկ ժպիտի մեջ է այն, ինչ կոչվում է դեմքի գեղեցկություն:
Էկրանավորում
- 1973 — «Մանկություն։ Պատանեկություն։ Երիտասարդություն», ԽՍՀՄ, ռեժիսոր՝ Պյոտր Ֆոմենկո
Ծանոթագրություններ
- ↑ Венгеров // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
- ↑ Толстой Лев Николаевич / Лакшин В. Я. // Тихоходки — Ульяново. — М. : Советская энциклопедия, 1977. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 26).
- ↑ Толстой Л. Н. Детство. — М.: Просвещение, 1988. — С. 12. — ISBN 5-09-000222-3
- ↑ «Детство. Отрочество. Юность». Արխիվացված է օրիգինալից 2021-06-28-ին. Վերցված է 2021-07-11-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Детство»: повесть из автобиографического цикла («Детство», «Отрочество», «Юность»). — Глава XV: Детство.