Jump to content

Մանկություն (վիպակ, Տոլստոյ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանկություն

Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրինքնակենսագրություն
ՁևՆովել
ՀեղինակԼև Տոլստոյ
Երկիր Ռուսական կայսրություն
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1852
Հրատարակվել է1852
ՀաջորդՊատանեկություն
 Childhood (Tolstoy)

«Մանկություն» (ռուս.՝ «Детство»), Լև Տոլստոյի ինքնակենսագրական[1][2] եռերգության առաջին վիպակը, որն առաջին անգամ հրատարակվել է 1852 թվականին «Սովրեմեննիկ» ամսագրում (№ 9)։ Այս գիրքը նկարագրում է այն հոգեբանական փորձությունները, որոնք շատ տղաներ ունենում են մանկության տարիներին՝ առաջին սերը, անարդարության զգացումը, վրդովմունքը, ամաչկոտությունը։

  • Նիկոլենկա Իրտենյև - պատմությունը ներկայացվում է նրա անունից
  • Վոլոդյա Իրտենև - Կոլյայի եղբայրը
  • Լյուբոչկա - Կոլյայի և Վոլոդյայի քույրը
  • Papa, Պյոտր Ալեքսանդրիչ[3]
  • Maman, Նատալյա Նիկոլաևնա
  • Տատիկ
  • Կառլ Իվանիչ - Կոլյայի տնային ուսուցիչը
  • Միմի - Իրտենևների տնային դաստիարակչուհի
  • Նատալյա Սավիշնա - տնտեսուհի
  • Գրիշա - թափառական
  • Կատենկա - Միմիի դուստրը
  • Իվիններ - Կոլյայի և Վոլոդյայի ընկերները
  • Կորնակովա - իշխանուհի
  • Իվան Իվանիչ - իշխան
  • Տիկին Վալախինա
  • Սոնեչկա - Վալախինայի դուստրը

Չնայած այն հանգամանքին, որ «Մանկությունը» ինքնակենսագրական ստեղծագործություն է, այն գրական ստեղծագործություն է, այլ ոչ թե հուշագրություն։ Երկու տարեկանում մորը կորցրած Տոլստոյը, ըստ էության, հորինել է մոր կերպարը և նրա մահվան համար տառապանքները՝ վիպակի համար կենտրոնական գաղափարը։ «Մանկություն» վիպակի հոր կերպարը նույնպես ոչ մի կապ չունի Տոլստոյի հարազատ հոր հետ և նրա կերպարի համար հիմք է ծառայել Տոլստոյի հարևան Ալեքսանդր Իսլենևը, որը նույնիսկ իրեն ճանաչել է կերպարի մեջ։ Նիկոլենկայի եղբոր՝ Վոլոդյայի հիմնական նախատիպը հաճախ անվանում են Վլադիմիր Իսլավինին՝ Ալեքսանդր Իսլենևի ապօրինածին որդուն, բայց, մեկ այլ վարկածի համաձայն, Վոլոդյայի կերպարի համար հիմք է ծառայել Տոլստոյի եղբայրը՝ Սերգեյը։ Նույնիսկ իր՝ Նիկոլենկա Իրտենևի կերպարը նույնպես հավաքական է, դրանում արտացոլվել են Ալեքսանդր Իսլենևի ապօրինածին որդու՝ Վլադիմիր Իսլավինի առանձնահատկությունները[4]։

  • Արդյոք երբևէ կվերադառնա՞ն այն թարմությունը, անհոգությունը, սիրո կարիքը և հավատի ուժը, որ ունես մանուկ հասակում։ Ո՞ր ժամանակը կարող է ավելի լավը լինել նրանից, երբ երկու լավագույն առաքինությունները՝ անմեղ ուրախությունն ու սիրո անսահման կարիքը, կյանքի միակ մղումներն էին[5]։
  • ...Վախը ավելի վատ է, քան ցանկացած պատիժ։
  • Ինձ թվում է, որ մեկ ժպիտի մեջ է այն, ինչ կոչվում է դեմքի գեղեցկություն։

Էկրանավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1973 – «Մանկություն։ Պատանեկություն։ Երիտասարդություն», ԽՍՀՄ, ռեժիսոր՝ Պյոտր Ֆոմենկո

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Венгеров // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
  2. Толстой Лев Николаевич / Лакшин В. Я. // Тихоходки — Ульяново. М. : Советская энциклопедия, 1977. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 26).
  3. Толстой Л. Н. Детство. — М.: Просвещение, 1988. — С. 12. ISBN 5-09-000222-3
  4. «Детство. Отрочество. Юность». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 11-ին.
  5. «Детство»: повесть из автобиографического цикла («Детство», «Отрочество», «Юность»). — Глава XV: Детство.