Jump to content

Կույր երաժիշտը (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կույր երաժիշտը
ռուս.՝ Слепой музыкант
ՀեղինակՎլադիմիր Կորոլենկո
Տեսակվիպակ և գրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուռուսերեն
Երկիր Ռուսական կայսրություն
Հրատարակված էՌուսկիե վեդոմոստի
Հրատարակման տարեթիվ1886

Կույր երաժիշտը, նորավեպ, որի հեղինակն է ռուս գրող Վլադիմիր Կորոլենկոն։

Պատմություն

«Կույր երաժիշտը» նովելն առաջին անգամ տպագրվել է 1886 թվականին Русские ведомости թերթում։ Կորոլենկոն պատմվածքի սկիզբն ուղարկել է տպագրության, երբ այն դեռ ավարտված չէր, և, հետևաբար, գրողը դժգոհ էր տեքստից։ Յուրաքանչյուր հաջորդ հրապարակման հետ նա ուղղում էր պատմությունը (ընդհուպ մինչև վեցերորդ հրատարակությունը 1898 թվականին)։ Խմբագիր Վ. Գոլցևին գրած նամակում Կորոլենկոն այս նորավեպը անվանել է «ամենաչսիրածը իր բոլ ստեղծագործությունների»[1]։ Միաժամանակ գրողին դուր են եկել պատմվածքի որոշ գլուխներ։ Վերանայումը վերաբերում էր Էվելինայի կերպարի խորացմանը (որի նախատիպը գրողի մայրն էր)[1], հեղինակը մեծացրել է պատմվածքի հոգեբանությունն ու բազմազանությունը:

Դիպաշար

Նորավեպը պատմում է մի տղայի՝ Պետյա Պոպելսկու կյանքի մասին, որը ծնվել է կույր և չի կարողանում ստանալ այն ուրախությունը, որը երեխան ստանում է աշխարհը տեսնելով, բայց բնությունը նրան շնորհել է երաժշտության շնորհ, և նա քեռի Մաքսիմի հետ միասին խորանում է երաժշտության աշխարհում։ Որոշ ժամանակ անց նա հանդիպում է Էվելինային՝ մի աղջկա, որը հետագայում դարձավ նրա կինը։

Քննադատություն

Պատմությունը բուռն արձագանք առաջացրեց ընթերցողների, այդ թվում՝ կույրերի մոտ: Այսպիսով, Ալեքսանդր Մոիսեևիչ Շչերբինան (1874-1934), այն ժամանակվա միակ կույր պրոֆեսորը Ռուսաստանում, 1915 թվականին նամակ գրեց Կորոլենկոյին, որտեղ բացասաբար էր գնահատում պատմվածքում Պյոտրի հոգեբանության նկարագրությունը։ Նա հետագայում հրատարակեց գրքույկ այդ մասին[2]։ Շչերբինան բազմիցս առերեսվել էր այն փաստին, որ տեսնող մարդկանց գաղափարները կույրերի հոգեբանության մասին ձևավորվում են Կորոլենկոյի պատմությամբ: Կույր փաստաբան Ա.Մ. Բիրիլևը, ինչպես Շչերբինան, կարծում էր, որ Կորոլենկոն ուռճացնում է իր հերոսի տառապանքը։ Նրա կարծիքով, եթե մարդը «կույր է ծնվում կամ սովոր է կուրությանը, ապա տարաձայնություններ չկան, նա չի ապրում ոչ մի ներքին պայքար, ոչ տառապանք, ոչ ընկճախտ»[3]։

Էկրանավորում

1960 թվականին «Մոսֆիլմ» կինոստուդիան նովելի հիման վրա նկարահանել է համանուն ֆիլմ[4]։

Գրականություն

  • Тарасенко Олеся Сергеевна. Литературно-художественный спор о слепоте М. А. Осоргина с В. Г. Короленко // Филологические науки. Вопросы теории и практики. 2016. № 9-2 (63).

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Минц С. И. Проблема народности искусства в повести В. Г. Короленко «Слепой музыкант» // Известия Академии наук СССР. Отделение литературы и языка. — М.: Изд-во АН СССР, 1953. — Т. XII. Вып. 4. — С. 315—326 [1] Արխիվացված է Մարտ 10, 2023 Wayback Machine-ի միջոցով:
  2. Щербина А. «Слепой музыкант» Ко­роленка как попытка зрячих проникнуть в психологию слепых (в свете моих соб­ственных наблюдений). М., 1916,
  3. Золотницкая Р. Л. Неизвестный корреспондент В. Г. Короленко // Русский язык. 1986. № 4. С. 167—171.
  4. https://www.imdb.com/title/tt0054316/, Слепой музыкант