Ծովային պատմություններ
Ծովային պատմություններ ռուս.՝ Морские рассказы | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | արկածային ֆիլմ |
Թվական | 1967 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ալեքսեյ Սախարով |
Դերակատարներ | Նիկոլայ Դոստալ |
Երաժշտություն | Յուրի Լևիտին |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 70 րոպե |
«Ծովային պատմություններ» (ռուս.՝ «Морские рассказы»), 1967 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում[1]: Բաղկացած է երկու նովելներից, որոնց սյուժեն հիմնված է Բորիս Ժիտկովի երկու պատմվածքների վրա՝ «Խաբեություն» (ռեժիսոր՝ Ալեքսանդր Սվետլով) և «Կարիճ և բամբակ» (ռեժիսոր՝ Ալեքսեյ Սախարով)։
Սյուժե
Նովել «Խաբեություն». Հին շոգենավի վրա հանդիպում են նավաստիներ Կոլյա Չումաչենկոն և իսպանացի Խոզե-Մարիան՝ նախկին ցլամարտիկը, որին թիմը կոչում էր «Մաշկա»: Նրանց կասկածելի է թվում նավապետի տարօրինակ պահվածքը։ Նախօրեին, սեփականատիրոջ հետ զրույցում, նա պայմանավորվել է նավը խորտակել առաջին իսկ հնարավորության դեպքում՝ մեծ դրամական ապահովագրական վարձատրություն ստանալու համար։ Թիմի անդամներից յուրաքանչյուրը ստացել է իր փոքրիկ դրամական պարգևը այս խաբեությունից: Նիկոլայը և Խոզեն կտրականապես հրաժարվում են առաջարկվող գումարներից։ Վախենալով, որ ընկերները կհայտնեն ոստիկանություն, շտուրման Սպիրկան գիշերը իսպանացուն ջուրն է նետում։ Հրաշքով ողջ մնալով, արդեն Օդեսայում, նա գտնում է Նիկոլային, և նրանք դաժանորեն վրեժ են լուծում հանցագործներից։
Նովել «Կարիճ և բամակ». Օդեսան քսաներորդ դարի սկզբին: Բանտում որոշ ժամանակ անցկացնելուց և կես տարի առանց աշխատանքի մնալուց հետո ընկերներն աշխատանքի են անցնում «Յուպիտեր» նավի վրա, որն նավարկում էր Օդեսայի և թուրքական նավահանգիստների միջև։ Նրանց հետ կապ են հաստատում ընդհատակյա անձինք և պայմանավորվում Կոստանդնուպոլսից ապօրինի թերթեր տեղափոխելու վերաբերյալ։ Նավահանգստում, հերթական ստուգման ժամանակ, խնամքով թաքցված փաթեթը գտնում է հայտնի մաքսավոր Պետրենկոն՝ «Կարիճ» մականունով։ Նիկոլայը վստահ է, որ նավի վրա իրազեկիչ կա, և նա հորինում է մի խորամանկ ծրագիր, որը թույլ է տալիս բացահայտել մատնիչին և խայտառակ կերպով ծաղրել «Կարիճին»։
Դերերում
- Վիկտոր Զադուբրովսկի - Նիկոլայ Չումաչենկո
- Նիկոլայ Դոստալ - Խոզե-Մարիա Դամեց
- Լև Դուրով - Պետրենկո, մաքսային ծառայող՝ «Կարիճ» մականունով
- Վլադիմիր Բալաշով - նավապետ
- Ռաշիդ Ատամալիբեկով - Սպիրկա
- Վլադիմիր Բալոն - «Յուպիտեր» շոգենավի ստարպ
- Էդուարդ Բրեդուն - Զուև, նավաստի
- Լեոնիդ Պիրոգով - Պյոտր Կարպով, նավի սեփականատեր
- Գերման Կաչին - Կոնդրատով, նավաստի
- Անատոլի Մուկասեյ - Մուկասեյ, նավաստի
- Միխայիլ Օրլով - նավահանգստի պաշտոնյա
- Վլադլեն Պաուլուս - Վլադիմիր Յակովլևիչ
- Վիկտոր Ֆիլիպով - Սեմյոնով
- Նիկոլայ Ռոմանով - ծովային գերատեսչության պաշտոնյա
- Եվգենի Մորգունով[2] - «Նիմֆա» իլյուզիոնի երգիչ[3]
Նկարահանող խումբ
- Սցենարիստներ՝ Ալեքսեյ Սախարով, Ալեքսանդր Սվետլով
- Ռեժիսորներ՝ Ալեքսեյ Սախարով, Ալեքսանդր Սվետլով[4][5]
- Օպերատոր՝ Անատոլի Մուկասեյ
- Կոմպոզիտոր՝ Յուրի Լևիտին
- Նկարիչ՝ Ալեքսանդր Կուզնեցով