Jump to content

Լուսատտիկների գերեզման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուսատտիկների գերեզման
ճապ.՝ 火垂るの墓
Երկիր Ճապոնիա
Ժանրդրամա ժանրի անիմե կամ մանգա, դրամա, ֆլեշբեք ֆիլմ, գրական ստեղծագործության էկրանավորում, պատմություն հասունացման մասին[1], հակապատերազմական ֆիլմ[2] և ֆիլմ ուրվականների մասին
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ, Խաղաղօվկիանոսյան պատերազմ և Երկրորդ համաշխարհային պատերազմում Կոբիի ռմբակոծում
ՀիմքԼուսատտիկների գերեզման
Թվականապրիլի 16, 1988[3]
Լեզուճապոներեն
ՌեժիսորԻսաո Տաքահատա
Սցենարի հեղինակԻսաո Տաքահատա
ԵրաժշտությունՄիչիո Մամիյա[4]
ՄոնտաժՏակեսի Սեյամա
ԿինոընկերությունStudio Ghibli
Տևողություն93 րոպե
Շահույթ1 700 000 000 ¥, 516 962 $[5] և 14 224 827 $
Պաշտոնական կայքէջ
 Grave of the Fireflies Վիքիպահեստում

Լուսատտիկների գերեզման (ճապ.՝ 火垂るの墓 Հոտարու նո հակա), 1988 թվականի ճապոնական անիմացիոն ֆիլմ արտադրված Studio Ghibli-ի կողմից։ Սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Իսաո Տաքահատա։ Հիմնված է Ակիմոտո Նոսակայի 1967 թվականի համանուն կիսա-կենսագրական պատմվածքի վրա։

Հնչյունավորողներ՝ Ցուտոմու Տացումի, Այանո Շիրաիշի, Յոշիկո Շինոհարա և Ակեմի Յամագուչի։ Ֆիլմի դեպքերը տեղի են ունենում Կոբեում 1945 թվականին։ Այն պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին ամիսներին գոյատևելու համար հուսահատ պայքարող Սեյտայի և Սեցուկոյի մասին, որոնք պատերազմի պատճառով որբացած քույր և եղբայր են։ Լուսատտիկների գերեզմանը համարվում է պատերազմի մասին նկարահանված բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերից մեկը[6][7]։

Սցենար

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում՝ 1945 թվականի մարտին, ամերիկյան «Boeing B-29 Superfortress» ռմբակոծիչները ոչնչացում են Կոբեի մեծ մասը։ Կայսերական ճապոնական նավատորմի կապիտանի երեխաներ Սեյտան (մեծ եղբայր) և Սեցուկոն (փոքր քույր) ողջ են մնում, բայց նրանց մայրը ծանր վիրավորվում է և ավելի ուշ մահանում: Սեյտան մոր մահը թացնում է Սեցուկոյից։ Երեխաները տեղափոխվում են հեռու ազգականի տուն, որին Սեյտան տալիս է նախքան ռմբակոծությունը իր պահած ամբողջ պաշարը՝ բացառությամբ մեկ տուփ Սակումայի։ Պաշարի պակասի պատճառով ազգականը համոզում է Սեյտային վաճառել մոր մետաքսե կիմոնո և փոխարենը բրինձ գնել։ Պաշար գնելու համար Սեյտան նաև օգատգործում է բանկում մնացած մոր գումարի մի մասը։

Ազգականը՝ գտնվելով կայսերական քարոզչության ազդեցության տակ և անհանգստացած լինելով միայն իր բարեկաեցությամբ, պաշարների մեծ մասը պահում է իր, իր աղջկա և իր տանը վարձով ապրող տղամարդու համար, միևնույն ժամանակ մեղադրում է Սեյտային և Սեցուկոյին ձրիակերության մեջ։ Նա երեխաներին ստիպում է ապահովել սեփական կարիքները, որից հետո Սեյտան ու Սեցուկոն տեղափոխվում են լքված ռմբակոծության ապաստարան։ Նրանք լուսավորության համար ճահիճից բռնում և ապաստարանում լուսատտիկներ են բաց թողնում։ Հաջորդ օրը լուսատտիկները մահանում են։ Սեցուկոն թաղում է նրանց և ասում, որ ազգականը պատմել է մոր մահվան մասին, որից հետո լացելով հարցնում է, թե ինչու են նրանք այդքան շուտ մահանում։ Իրենց բրնձի պաշարի վերջանալուց հետո Սեյտան սկսում օդային հարձակումների ժամանակ ուտելիք գողանալ գյուղացիներից, ինչի համար ֆերմերներից մեկը ծեծում է Սեյտաին և տանում ոստիկանություն։ Ոստիկաններից մեկը հասկանում է, որ Սեյտան գողանում է սովի պատճառով և պաշտպանում է Սեյտային ֆերմերից։

Երբ Սեցուկոն հիվանդանում է, բժիշկը բացատրում է, որ նա տառապում է թերսնուցումից։ Հուսահատ Սեյտան մոր բանկային հաշվից հանում է վերջին գումարը։ Որից հետո իմանում է, որ Ճապոնիան հանձնվել է և իր հայրը ամենայն հավանականությամբ զոհվել է, քանի որ Ճապոնական նավատորմի մեծ մասը խորտակվել է։ Սեյտան ուտելիքով վերադառնում է ապաստարան, բայց Սեցուկոն մահանում է։ Սեյտան ծղոտե դագաղի մեջ դիակիզում է Սեցուկոյի մարմինը՝ նրա տիկնիկի հետ։ Սեյտան քրոջ աճյունը պահում է կոնֆետի տուփում։

Սեպտեմբերին Սանոմիայի երկաթուղային կայանում՝ շրջապատված այլ թերսնված մարդկանցովմ, Սեյտան մահանում է սովամահությունից։ Պահակներից մեկին հանձնարարում են նախքան ամերիկացիների ժամանելը կայարանից հեռացնել մարմինները։ Պահակը Սեյտայի իրերը ստուգելիս գտնում է կոնֆետի տուփը և նետում դաշտում։ Սեցուկոյի աճյունը տարածվում է և իր հոգին տուրս է գալիս տուփից՝ միանալով Սեյտայի հոգուն և լուսատտիկների «ամպին»։ Նրանք նստում են հոգիների գնացք և ճանապարհի ընթացքում լուռ հետևում են մինչև Սեյտայի մահն ընկած իրադարձություններին։ Վերջին տեսարանում նրանց հոգիները լուսատտիկներով շրջապատված ինչ-որ բլրի գագաթից նայում են ժամանակակից Կոբեին։

Ծանոթագրություններ

  1. coming of age - Tag - Anime - Page 2 - AniDB
  2. anti-war - Tag - Anime - AniDB
  3. Internet Movie Database — 1990.
  4. Internet Movie Database — 1990.
  5. Box Office Mojo — 1999.
  6. Ebert, Roger. «Grave of the Fireflies movie review (1988) | Roger Ebert». rogerebert.com/ (անգլերեն). Վերցված է 24 November 2020-ին.
  7. «The 50 best World War II movies». Time Out London (անգլերեն). Վերցված է 24 November 2020-ին.

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուսատտիկների գերեզման» հոդվածին։