Ռամսթորի կամուրջ
Ռամսթորի կամուրջ | |
---|---|
Երկիր | Ղազախստան |
Տեղանք | Աստանա |
Տեսակ | կամուրջ |
Հատում է | Իշիմ |
Բացման տարեթիվ | դեկտեմբերի 2, 2008 |
Ռամսթորի կամուրջ, (ղազ.՝ Рамстор көпірі, հայտնի է նաև որպես Քարաոտկելի կամուրջ՝ ղազ.՝ Қараөткел көпірі), կամարակապ կամուրջ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։ Կառուցվել է 2007-2008 թվականներին՝ որպես ճանապարհային կամուրջ[1], որն անցնում է Իշիմ գետի վրայով։
Նկարագրություն
Կամուրջի շինարարությունը սկսվել է 2008 թվականի ապրիլի 30-ին, ավարտվել է 2008 թվականի դեկտեմբերի 1-ին։ Կամուրջը բացվել է 2008 թվականի դեկտեմբերի 2-ին։ Ռամսթորի կամրջի տախտակամածը հենված է կամրջի կամարից կախված մալուխների վրա։ Կամուրջի կառուցման ժամանակ գետում ստեղծվել է հողային թումբ՝ ժամանակավոր մետաղական կոնստրուկցիան պահելու համար։
Կամուրջն ունի 180 մետր երկարություն, 50 մետր լայնություն և 60 մետր բարձրություն։ Դրա կառուցման արժեքը 472 մլն դոլար է։ Կամուրջի յուրօրինակ դիզայնը այն դարձրել է Աստանայի հանրաճանաչ տեսարժան վայրերից մեկը[2]:
Պատահար, միջադեպ
- 2014 թվականի հուլիսի 23, երիտասարդ զույգը բարձրացել էր կամարի գագաթին լուսանկարվելու համար: Ոստիկանները զույգն հանել են կամրջից, ապա դատի են տվել։
- 2016 թվականի մարտի 28, 39-ամյա բնակիչը ինքնասպանության փորձով ցած է նետվել կամրջից և գիտակցության չգալով մահացել է։
- 2016 թվականի հունիսի 11, 15-ամյա երեք տղաներ սելֆի անելու փորձի համար բարձրացել են կամարը: Ոստիկանները նրանց բերման են ենթարկել ոստիկանության բաժին։
- 2016 թվականի հուլիսի 18, առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում 24-ամյա հարբած տղամարդը բարձրացել է կամարի գագաթին:
Պատկերասրահ
Արտաքին հղումներ
Ծանոթագրություններ
- ↑ «Ramstore Bridge». www.mageba-group.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Ramstore Bridge, Astana (Kazakhstan)» (PDF). mageba sa. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2021-05-01-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)