Jump to content

Ռամսթորի կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռամսթորի կամուրջ
Երկիր Ղազախստան
ՏեղանքԱստանա
Տեսակկամուրջ
Հատում էԻշիմ
Բացման տարեթիվդեկտեմբերի 2, 2008
Քարտեզ
Քարտեզ

Ռամսթորի կամուրջ (ղազ.՝ Рамстор көпірі, հայտնի է նաև որպես Քարաոտկելի կամուրջ՝ ղազ.՝ Қараөткел көпірі), կամարակապ կամուրջ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։ Կառուցվել է 2007-2008 թվականներին՝ որպես ճանապարհային կամուրջ[1], որն անցնում է Իշիմ գետի վրայով։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամուրջի շինարարությունը սկսվել է 2008 թվականի ապրիլի 30-ին, ավարտվել է 2008 թվականի դեկտեմբերի 1-ին։ Կամուրջը բացվել է 2008 թվականի դեկտեմբերի 2-ին։ Ռամսթորի կամրջի տախտակամածը հենված է կամրջի կամարից կախված մալուխների վրա։ Կամուրջի կառուցման ժամանակ գետում ստեղծվել է հողային թումբ՝ ժամանակավոր մետաղական կոնստրուկցիան պահելու համար։

Կամուրջն ունի 180 մետր երկարություն, 50 մետր լայնություն և 60 մետր բարձրություն։ Դրա կառուցման արժեքը 472 մլն դոլար է։ Կամուրջի յուրօրինակ դիզայնը այն դարձրել է Աստանայի հանրաճանաչ տեսարժան վայրերից մեկը[2]։

Պատահար, միջադեպ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2014 թվականի հուլիսի 23, երիտասարդ զույգը բարձրացել էր կամարի գագաթին լուսանկարվելու համար։ Ոստիկանները զույգին հանել են կամրջից, ապա դատի են տվել։
  • 2016 թվականի մարտի 28, 39-ամյա բնակիչը ինքնասպանության փորձով ցած է նետվել կամրջից և գիտակցության չգալով մահացել է։
  • 2016 թվականի հունիսի 11, 15-ամյա երեք տղաներ սելֆի անելու փորձի համար բարձրացել են կամարը։ Ոստիկանները նրանց բերման են ենթարկել ոստիկանության բաժին։
  • 2016 թվականի հուլիսի 18, առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում 24-ամյա հարբած տղամարդը բարձրացել է կամարի գագաթին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ramstore Bridge». www.mageba-group.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 1-ին.
  2. «Ramstore Bridge, Astana (Kazakhstan)» (PDF). mageba sa. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 1-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]