Հանգստի վիճակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հանգստի վիճակ, կամ հիպոբիոզ, շրջակա միջավայրի անբարենպաստ պայման ներով / ցածր կամ բարձր ջերմաստիճան, երաշտ և այլն/ պայմանավորված կենդանի օրգանիզմների ֆունկցիոնալ ակտիվության նվազման գործընթացն է՝ բարձր կենսունակության պահպանմամբ։

Գոյության համար բարենպաստ պայմանների վերականգնման դեպքում վերականգնվում է նաև կենդանի օրգանիզմների ֆունկցիոնալ ակտիվությունը։ Շրջակա միջավայրում նման ադապտացիոն հարմարանքները պայմանավորված են կառուցվածքի անատոմա-ֆիզիոլոգիական, մոլեկուլյար-գենետիկական և կենսաքիմիական առանձնահատկություններով։

Հիպոբիոզ հասկացությունը կիրառում են որպես համընդհանուր եզրույթ այնպիսի երևույթների համար, ինչպիսիք են հիպոթերմիան, քունը, դիադադարը և այլն: Խորը հիպոբիոզը կարող է անցնել անաբիոզի։ Տարբերում են բնական հիպոբիոզ—նկատվում է է որոշակի պայմաններում տարբեր կենդանիների մոտ, և արհեստական հիպոբիոզ—կիրառում են կենսաբանության և վիրաբուժության տարբեր ոլորտներում։

Հիպոբիոզը կիրառվում է կլինիկաների վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում։

Ծանոթագրություններ

  1. ↑ [bse.sci-lib.com/article010582.html БСЭ, Гипобиоз (рус.)]
  2. ↑ Энциклопедия Кирилла и Мефодия, Гипобиоз (рус.)
  3. Талпош В. С. Зоологія. Словник-довідник. Поняття, терміни. — Тернопіль: Навчальна книга-Богдан, 2000. — 240 с. — ISBN 966-7520-47-1.
  4. ↑ Микробиология / [О. Д. Сидоренко, Е. Г. Борисенко, А. А. Ванькова и др.]. — М. : ИНФРА-М, 2005. — 285 с.
  5. Владимир Тельпухов, Павел Щербаков. Охладить, но не замораживать // Наука и жизнь. — 2018. — № 1. — С. 74—77. Архивировано 14 января 2018 года