Հանգստի վիճակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հանգստի վիճակ կամ հիպոբիոզ, շրջակա միջավայրի անբարենպաստ պայմաններով / ցածր կամ բարձր ջերմաստիճան, երաշտ և այլն/ պայմանավորված կենդանի օրգանիզմների ֆունկցիոնալ ակտիվության նվազման գործընթացն է՝ բարձր կենսունակության պահպանմամբ[1][2][3]։

Գոյության համար բարենպաստ պայմանների վերականգնման դեպքում վերականգնվում է նաև կենդանի օրգանիզմների ֆունկցիոնալ ակտիվությունը։ Շրջակա միջավայրում նման ադապտացիոն հարմարանքները պայմանավորված են կառուցվածքի անատոմա-ֆիզիոլոգիական, մոլեկուլյար-գենետիկական և կենսաքիմիական առանձնահատկություններով[4]։

Հիպոբիոզ հասկացությունը կիրառում են որպես համընդհանուր եզրույթ այնպիսի երևույթների համար, ինչպիսիք են հիպոթերմիան, քունը, դիադադարը և այլն։ Խորը հիպոբիոզը կարող է անցնել անաբիոզի։ Տարբերում են բնական հիպոբիոզ - նկատվում է որոշակի պայմաններում տարբեր կենդանիների մոտ, և արհեստական հիպոբիոզ-կիրառում են կենսաբանության և վիրաբուժության տարբեր ոլորտներում։

Հիպոբիոզը կիրառվում է կլինիկաների վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. [bse.sci-lib.com/article010582.html БСЭ, Гипобиоз(ռուս.)]
  2. Энциклопедия Кирилла и Мефодия, Гипобиоз(ռուս.)
  3. Талпош В. С. Зоологія. Словник-довідник. Поняття, терміни. — Тернопіль: Навчальна книга-Богдан, 2000. — 240 с. — ISBN 966-7520-47-1
  4. Микробиология / [О. Д. Сидоренко, Е. Г. Борисенко, А. А. Ванькова и др.]. — М. : ИНФРА-М, 2005. — 285 с.
  5. Владимир Тельпухов, Павел Щербаков Охладить, но не замораживать(ռուս.) // Наука и жизнь. — 2018. — № 1. — С. 74—77. Архивировано из первоисточника 14 հունվարի 2018.