Հայաստան զբոսայգի (Մոնպելիե)
Տեսակ | պուրակ |
---|---|
Երկիր | Ֆրանսիա |
Վարչատարածք | Մոնպելիե |
Հիմնվել է | մայիսի 15, 2022 |
Անվանված է | Հայաստան |
Հայաստան այգի, (ֆր.՝ Parc d'Arménie Montpellier), զբոսայգի է Մոնպելիե քաղաքում: Հանդիսավոր կերպով բացվելով` մայիսի 22-ին այն մեծարում է Մոնպելիե քաղաքի և Հայաստանի բարեկամությունը:
Գտվելու վայրն ու մուտքը
Այն գտնվում է Քաղաքապետարանի հարևանությամբ[1]:
Անվանման ծագում
Մոնպելիե քաղաքը զբոսայգուն տվել է այս անունը ի նշան Հայաստանի հետ բարեկամության[2]:
Պատմություն
Հայաստան զբոսայգին 2022 թվականի մայիսին տեղակայվում է Քաղաքապետարանի նախկին հանրային այգու տեղում:Այն բացվել է 2022 թվականի մայիսի 15-ին Մոնպելիեի քաղաքապետ Միխաել Դելաֆոսեի կողմից ՝Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի և պատգամավոր Հուսեյն Բուրջիի կողմից:[3]:
Ներկա էին նաև Ֆրանսիայի և Մոնպելիեի հայկական սփյուռքի այլ կարևոր գործիչներ , ինչպես օրինակ Մոնպելիեի հայկական միության նախագահ Հակոբ Հարությունյանը և պատմաբան Ժերար Տետեյանը (Պոլ-Վալերիի համալսարան), որը նաև հայկակական միության պատվավոր նախագահն է:
2023 թվականի փետրվարին այս զբոսայգու և Հայսատանի միջև կապերն ամրապնդելու նպատակով տնկվեցին ծիրանի և նռան տնկիներ,որոնք Հայաստանի բուսական խորհրդանիշներն են[4]: