Հայաստան զբոսայգի (Մոնպելիե)
| Տեսակ | պուրակ |
|---|---|
| Երկիր | |
| Վարչատարածք | Մոնպելիե |
| Հիմնվել է | մայիսի 15, 2022 |
| Անվանված է | Հայաստան |
| 43°35′52″N 3°53′50″E / 43.59777°N 3.89727°E | |
| Lua error in Մոդուլ:Location_map at line 526: Unable to find the specified location map definition: "Module:Location map/data/Ֆրանսիա" does not exist. | |
Հայաստան այգի (ֆրանսերեն՝ Parc d'Arménie Montpellier), զբոսայգի Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքում։ Հանդիսավոր կերպով բացվելով 2022 թվականի մայիսի 22-ին՝ այն մեծարում է Մոնպելիե քաղաքի և Հայաստանի բարեկամությունը։
Գտվելու վայրն ու մուտքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն գտնվում է Քաղաքապետարանի հարևանությամբ[1]։
Անվանման ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոնպելիե քաղաքը զբոսայգուն տվել է այս անունը ի նշան Հայաստանի հետ բարեկամության[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստան զբոսայգին 2022 թվականի մայիսին տեղակայվում է Քաղաքապետարանի նախկին հանրային այգու տեղում:Այն բացվել է 2022 թվականի մայիսի 15-ին Մոնպելիեի քաղաքապետ Միխաել Դելաֆոսեի կողմից ՝Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի և պատգամավոր Հուսեյն Բուրջիի կողմից[3]։
Ներկա էին նաև Ֆրանսիայի և Մոնպելիեի հայկական սփյուռքի այլ կարևոր գործիչներ, ինչպես օրինակ Մոնպելիեի հայկական միության նախագահ Հակոբ Հարությունյանը և պատմաբան Ժերար Տետեյանը (Պոլ-Վալերիի համալսարան), որը նաև հայկակական միության պատվավոր նախագահն է։
2023 թվականի փետրվարին այս զբոսայգու և Հայսատանի միջև կապերն ամրապնդելու նպատակով տնկվեցին ծիրանի և նռան տնկիներ, որոնք Հայաստանի բուսական խորհրդանիշներն են[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Inauguration du Parc d'Arménie à Montpellier », Nor Haratch, 19 mai 2022 ISSN 2494-8632».
- ↑ «Ֆրանսիայի Մոնպելիեի քաղաքապետարանին հարող ընդարձակ զբոսայգին անվանակոչվել է Հայաստանի անունով». armenpress.am. Վերցված է 2024 թ․ մարտի 13-ին.
- ↑ «Montpellier : l'amitié avec l'Arménie symbolisée par la dénomination d'un parc, derrière l'hôtel de ville». midilibre.fr (ֆրանսերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 13-ին.
- ↑ «Gazette live». Gazette live (ֆրանսերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 13-ին.
