Ժան Մարտիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
17:11, 13 Մարտի 2024 տարբերակ, Dian Gulumyan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ժան Մարտիկյան
Ծնվել էմարտի 25, 1935(1935-03-25)[1]
ԾննդավայրՓարիզի 14-րդ շրջան, Փարիզ[1] կամ Փարիզ[2]
Մահացել էդեկտեմբերի 27, 2019(2019-12-27)[3][4][1] (84 տարեկան) կամ 2019[2]
Մահվան վայրՍեն Միշել[1]
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունÉcole d'ingénieurs de Purpan? և Institut d'études politiques de Toulouse?
Մասնագիտությունքաղաքական գործիչ, մշակութային գործիչ, ձեռնարկատեր, լրագրող, նախագահ, գյուղատնտեսական ինժեներ և council member
ԱշխատավայրԱնգուլեմ և Անգուլեմի միջազգային կոմիքս փառատոն

Ժան Մարտիկյան (ֆր.՝ Jean Mardikian), մարտի 25, 1935(1935-03-25)[1], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ[1] և Փարիզ[2] - դեկտեմբերի 27, 2019(2019-12-27)[3][4][1] կամ 2019[2], Սեն Միշել[1] [5], Շարանտից՝ ֆրանսիական մշակութային եւ քաղաքական գործիչ եւ 1974-ին Անգուլեմի կոմիքսների միջազգային փառատոնի համահիմադիր:

Կենսագրություն

Հայոց ցեղասպանությունից հետո 1915-1916 թթ., Ժան Մարտիկյանի ծնողները, ովքեր դերձակի մասնագիտություն ունեն, հիմնվում են Ֆրանսիայում [6]: Մարտիկյանը մեծանում է Փարիզում [7], որտեղ նա հաճախում է հայկական դպրոց [8]: Նա ճարտարագիտություն է սովորում Պուրպանի բարձրագույն գյուղատնտեսական դպրոցում[9]: Տեղավորվում է Շարանտում որտեղ նա Գյուղատնտեսական Շարանտի [8] համար դառնում է շաբաթաթերթի առաջնորդող հոդվածի հեղինակ:

1970-ին [10] Ռոլանդ Շիրոնի ընտրվելուց հետո, 1971-ից 1977թթ. Ժան Մարտիկյանն ստանձնում է Անգուլեմի քաղաքապետի տեղակալի պաշտոնը զբաղվելով մշակութային եւ հասարակական գործունեությամբ, մինչդեռ Ֆրանսիս Գրուքսը քաղաքային խորհրդական է [11]: Մարտիկյանը, Գրուքսը եւ Քլոդ Մոլիտերնին 1972-ին ստեղծում են «BD-ի հինգշաբթիները»՝ ընթերցանության երկշաբաթի շրջանակներում[7]: 1973-ի նոյեմբերին, Մարտիկյանը եը Գրուքսը, Մոլիտերնիի ուղեկցությամբ, գնում են Լուքի [12], Կոմիքնսերի միջազգային փառատոնին, որը Եվրոպայի ամենահինն ու ամենից շատ հաճախվածն է: Տպավորված այդ իրադարձության պրոֆեսիոնալ տեսքից, Գրուքսը եւ Մարտիկյանը Լուքի ցուցահանդեսի հովանավորության ներքո թողարկում են Անգուլեմի ցուցահանդեսը[12], որը նրանց տրամադրում է օգտակար փաստաթղթեր[13]: Մարտիկյանը 1989-ից 1995 թթ. ղեկավարում է Անգուլեմի փառատոնը, զուգահեռաբար ղեկավարում է նաեւ Պատկերի եւ կոմիքսների ազգային կենտրոնի կառավարման խորհուրդը մինչեւ 2007 թ.[11]:

1989-ին նա դառնում է մշակույթի եւ հաղորդակցության հարցերով Անգուլեմի քաղաքապետի տեղակալ եւ կոմիքսների միջազգային փառատոնի նախագահ, մանդատներ, որոնք ավարտվում են 1995-ին[11]: 1995-ից 2001թթ, դառնում է քաղաքի մշակութային եւ քաղաքական հարցերով տեղակալ, այնուհետեւ քաղաաշինության հարցերով տեղակալ, բնակարանային եւ քաղաքային վերանորոգում մինչեւ 2008թ.[11]: Նա Մեծ Անգուլեմի քաղաքային համայնքին (COMAGA) կից ստանձնում է նաեւ խորհրդականի պաշտոնը (COMAGA), պաշտոն, որը նա թողնում է 2008-ին[14]: Այս գործունեությանը զուգահեռ, Մարտիկյանը 1997-ին հիմնադրում է Օմեգա սոցիալական միջնորդության ասոցիացիան[15], որը նա ղեկավարում է սկսած 1998 թ-ից[8] եւ որը թողնում է 2014-ին[15]: Վալուայում ղեկավարում է նաեւ Դաշնամուր փառատոնը սկսած 1990-ականների կեսերից [16]:

2008-ին, Ժան Մարտիկյանը թոշակի է անցնում եւ Երեւանում [8],[17] հիմնում կոմիքսների փառատոն: 2012-ին, Ֆրանսիս Գրուքսի հետ համատեղ տպագրում է մի աշխատություն Անգուլեմի փառատոնի ազդեցության վերաբերյալ՝ Կոմիքսներից այն կողմ: 1974-2013թթ., ինչպես է փառատոնը փոխել Անգուլեմը[18]: Նույն տարում, վիպասան Միշել Արմանեն գրում է նրա կենսագրությունը՝ Ժան Մարտիկյանը եւ կոմիքսները: Անգուլեմից Արարատ լեռ[6],[7]:

Ժան Մարտիկյանը միավորվում է Կոնյակում հիմնված գործարար Քիրքոր Քալայջյանի, եւ խավիար վաճառող Արմեն Պետրոսյանի հետ՝ Բուր-Շարանտում թառափ բուծելու նպատակով: Նախագիծը սկսում է գործել 2014-ին , 2010-ին գործարանի համար ընտրված տարածքում հնագիտական ​​վայրի հայտնաբերման պատճառով ուշացումներից հետո[19]: Այնուամենայնիվ, Էստուրնիակ ձեռնարկության ծրագիրը, որի նախագահը Մարտիկյանն է, 2016-ին անընդհատ դժվարությունների է հանդիպում քանի որ պեղումները իրականացրած կազմակերպությունը՝ Կանխարգելիչ հնագիտական ​​հետազոտությունների ազգային ինստիտուտը, հողի սեփականատերերին 930 հազար եվրո ապրանքագիր է կազմում [20]: 2018-ին, Էստուրնիակի ապրանքներն իսպառ վաճառվում են[21],[22]:

2016-ին, Անգուլեմի փառատոնի խմբագրման հետ կապված հակասություններից հետո Ժան Մարտիկյանը դառնում է BD-ից վրդովվածների կոլեկտիվի խոսնակը։ «Անգումուազենցիների շարժում, որը փառաբանում է փառատոնի վերահիմնումը» քննադատելով FIBD ասոցիացիայի նախագահ Պատրիկ Օսուի, ինչպես նաեւ, Իններորդ արվեստ +[23]-ի գլխավոր պատվիրակ Ֆրանկ Բոնդուքսի ղեկավարությունը, ում գործունությունը Մարտիկյանն արդեն նախկինում դատապարտել էր[24]:

Նա մահանում է 2019թ-ի դեկտեմբերի 27-ին[25] Սեն-Միշելում [26]:

Անձնական կյանք

Ժան Մարտիկյանն ունի մեկ որդի՝ Պատրիկը[7]:

Աշխատություն

  • Ֆրանսիս Գրուքսի հետ՝ Կոմիքսներից այն կողմ 1974-2013, Ինչպես է փառատոնը փոխել Անգուլեմը, Ֆլեակ՝ Մտեք կոմիքս, 2012թ., էջ 95:

Ծանոթագրություններ

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Fichier des personnes décédées
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 3,2 https://france3-regions.francetvinfo.fr/nouvelle-aquitaine/charente/angouleme/obseques-jean-mardikian-fondateurs-du-festival-bd-angouleme-se-derouleront-ce-jeudi-1768775.html
  4. 4,0 4,1 4,2 https://www.sudouest.fr/2019/12/28/le-deces-de-jean-mardikian-cofondateur-du-festival-de-la-bd-peine-angouleme-7004609-813.php
  5. État civil sur le fichier des personnes décédées en France depuis 1970
  6. 6,0 6,1 . février 2013 http://www.citebd.org/spip.php?article4435. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն).
  7. 7,0 7,1 7,2 7,3 {{{վերնագիր}}}.
  8. 8,0 8,1 8,2 8,3 {{{վերնագիր}}}.
  9. https://data.bnf.fr/fr/16667876/jean_mardikian/. {{cite web}}: Cite has empty unknown parameters: |périodique= and |auteur1= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն)
  10. {{{վերնագիր}}}..
  11. 11,0 11,1 11,2 11,3 . avril 2017 https://gtc.hypotheses.org/3355. {{cite web}}: Cite has empty unknown parameters: |périodique= and |auteur1= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն)
  12. 12,0 12,1 {{{վերնագիր}}}.
  13. {{{վերնագիր}}}..
  14. . 14-01-2008 https://www.actuabd.com/Jean-Mardikian-co-fondateur-du-Festival-d-Angouleme-Il-faut-faire-d-Angouleme-une-appellation-controlee. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |périodique= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |auteur= ignored (|author= suggested) (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն)
  15. 15,0 15,1 {{{վերնագիր}}}..
  16. {{{վերնագիր}}}.
  17. {{{վերնագիր}}}.
  18. {{{վերնագիր}}}.
  19. {{{վերնագիր}}}..
  20. {{{վերնագիր}}}.
  21. {{{վերնագիր}}}.
  22. https://www.societe.com/societe/sas-esturniac-513769216.html. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն)
  23. {{{վերնագիր}}}.
  24. {{{վերնագիր}}}..
  25. . 28-12-2019 https://www.francebleu.fr/infos/societe/l-un-des-fondateurs-du-festival-de-la-bd-d-angouleme-jean-mardikian-est-mort-1577546367. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |périodique= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |auteur1= ignored (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն)
  26. . 28-12-2019 https://www.charentelibre.fr/2019/12/28/jean-mardikian-l-un-des-fondateurs-du-festival-de-la-bd-est-decede,3537648.php. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |périodique= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |auteur1= ignored (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն)