Մասնակցի քննարկում:Eurofan88

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արխիվ
Արխիվ

2014 թ. տարվա հոդված

ողջույն Հարգելի՛ Eurofan88, Հայերեն Վիքիպեդիայի մասնակիցները ընտրում են 2014 թ. լավագույն հոդվածները, մասնակցի՛ր 2014 թ. Տարվա հոդվածների քվեարկությանը քվեարկելով 2 հոդվածի օգտին: --ERJANIK քննարկում: 07:16, 11 Հունվարի 2015 (UTC)

պատկերների խնդիր Մոխրագույնի հիսուն երանգները (ֆիլմ) հոդվածում

Հարգելի՛ Eurofan88։ Համաձայն ոչ ազատ պատկերների օգտագործման մասին կանոնակարգի՝ մեկ հոդվածում կարելի է օգտագործել միայն մեկ ոչ ազատ պատկեր, իսկ Մոխրագույնի հիսուն երանգները (ֆիլմ) հոդվածի համար կանոնակարգի՝ այդ կետը խախտվել է, կատարեք համապատասխան ուղղումներ։ Եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ --ERJANIK քննարկում: 11:04, 1 Փետրվարի 2015 (UTC)

Բայց երկու պատկերներն էլ անհրաժեշտ են հոդվածի համար։ Օրինակ այս ԼՀ կարգավիճակ ունեցող հոդվածում նույնպես 2 ոչ ազատ պատկեր է օգտագործվում։ --Եվրո$ան 11:13, 1 Փետրվարի 2015 (UTC)
դե հա այդպիսի բան կարող է լինել, բայց հարցն այն է, որ այդ կանոնակարգը ավելի ուշ է ստեղծվել քան այդ հոդվածը, դրա համար մի տեսակ հետադարձ ուժ կոչվածի պես չենք կարող միանշանակ դրանց մասին գրել, չնայած վաղ թե ուշ պետք է այս հարցը բարձրացվի, ինչևէ, բայց այս պահին եղած կանոնակարգի ստեղծումից հետո է գրվել այս հոդվածը, դրա համար պետք է այնպես անել որ չխախտվի այդ կանոնը, ցավոք բայց այդպես է։ --ERJANIK քննարկում: 11:24, 1 Փետրվարի 2015 (UTC)
լավ, դե ուրեմն կարող ես ջնջել այս պատկերը [1] ։| --Եվրո$ան 11:29, 1 Փետրվարի 2015 (UTC)
Կարծում եմ՝ այստեղ չի կարող գործել «օրենքը հետադարձ ուժ չունի» արտահայտությունը։ Եթե Դաշնակահար հոդվածում առկա է երկու ոչ ազատ պատկեր, ուրեմն մեկը պարտադիր պետք է հեռացնել։ Մնում է որոշել՝ որը։ -- Ջեօ () 11:47, 1 Փետրվարի 2015 (UTC)
Ջեոն ճիշտ է։ Թող այդ հոդվածի պատկերներից մեկն էլ ջնջվի։ Իսկ առհասարակ հոդվածում երկու ոչ ազատ պատկեր ունենալու արգելքի իմաստը ո՞րն է։ Օրինակ անգլերենում ու ռուսերենում այդպիսի կանոն չկա։ --Եվրո$ան 11:57, 1 Փետրվարի 2015 (UTC)
Ոչ, ներկա տեսքով կանոնակարգի պահպանմանն անձամբ կողմ եմ, այլապես կարող է խառնաշփոթ առաջանալ հոդվածում։ Բայց դեմ չեմ, կարելի է քննարկում բացել և համայնքի կարծիք հարցնել։ -- Ջեօ () 12:18, 1 Փետրվարի 2015 (UTC)
եթե մտածում եք, որ նոր կանոնակարգը պետք է պարտադիր ազդի նաև կանոնակարգից առաջ ստեղծված հոդվածների վրա, ապա խորհրդարանում քննարկում բացեք, տեսնենք, գրածս իմ կարծիքն է, ամեն դեպքում ապրես Eurofan88 ջան հոդվածում արագ արձագանքելու համար։ --ERJANIK քննարկում: 05:18, 2 Փետրվարի 2015 (UTC)
Այո, Երջանիկ ջան, կարծում եմ, որ կանոնակարգը պետք է կիրառվի նաև վերջինիս ընդունվելուց առաջ ստեղծված հոդվածների վրա։ Բացառություններ այս դեպքում չպետք է լինեն։ Խորհրդարանում քննարկում կբացեմ։ -- Ջեօ () 05:58, 2 Փետրվարի 2015 (UTC)
Ջեօ ջան, ուրեմն մի կարևոր բան էլ ասեմ, կանոնակարգի ստեղծումից առաջ էլ բազմաթիվ պատկերներ ունենք որոնց համար լրացված չի համապատասխան կաղապարը, դրա համար իսկ ի՞նչ կարծիք ունես, շատերն էլ բեռնվել են այն մասնակիցների կողմից ովքեր էլ ակտիվ չեն, այդ տրամաբանությամբ դրանք պետք է ջնջվեն բոլորը, դա ճիշտ կլինի????: --ERJANIK քննարկում: 06:15, 2 Փետրվարի 2015 (UTC)
Հնարավորության դեպքում պետք է համապատասխան կաղապարը լրացնել, իսկ եթե պատկերների աղբյուրներ չենք կարողանում գտնել, միակ լուծումը ջնջել է։ -- Ջեօ () 06:17, 2 Փետրվարի 2015 (UTC)

Շնորհավոր Սուրբ Զատիկ

ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ
Քրիստոս հարյավ ի մեռելոց ...: Շնորհավոր Սուրբ Զատիկ :-)--Νοραγρ (συζήτηση) 11:34, 5 Ապրիլի 2015 (UTC) [reply]
․․․Օրհնյալ է հարությունը Քրիստոսի ։] --Եվրո$ան 11:52, 5 Ապրիլի 2015 (UTC)[reply]

խնդրանք առաջարկ

ողջույն Հարգելի՛ Eurofan88, շնորհակալ եմ այս խմբագրման համար, ու առաջարկում եմ ստեղծես Քորթնի Քարդաշյանի մասին հոդված հայերեն վիքիում որ հղում լինի գիտեիք որի էջից։ --ERJANIK քննարկում: 18:39, 12 Ապրիլի 2015 (UTC)[reply]

Ողջույն։ Սիրով կստեղծեմ հիմա ։) --Եվրո$ան 18:46, 12 Ապրիլի 2015 (UTC)[reply]
շնորհակալ եմ շատ ։ --ERJANIK քննարկում: 19:19, 12 Ապրիլի 2015 (UTC)[reply]

Translating the interface in your language, we need your help

Hello Eurofan88, thanks for working on this wiki in your language. We updated the list of priority translations and I write you to let you know. The language used by this wiki (or by you in your preferences) needs about 100 translations or less in the priority list. You're almost done!
To add or change translations for all wikis, please use translatewiki.net, the MediaWiki localisation project.

Please register on translatewiki.net if you didn't yet and then help complete priority translations (make sure to select your language in the language selector). With a couple hours' work or less, you can make sure that nearly all visitors see the wiki interface fully translated. Nemo 14:06, 26 Ապրիլի 2015 (UTC)[reply]

Խնդրանք

Ողջույն, Eurofan88, ինչպե՞ս ես: Մեկ հոդված կա ձուլման տակ, երևի մենակ դու կարողանաս ձուլել՝ Big Time Rush (խումբ) և Big time rush: Որն է դրանցից ավելի հիմնականը՝ թե վերնագրի թե տեսքի առումով, որը որի մեջ պետք է ձուլենք? Եթե ժամանակ ունենալու դեպքում զբաղվես այս հարցով, շնորհակալ կլինեմ:

Միայն հիշեցնեմ, որ ձուլելուց պահում ենք առաջին գրված հոդվածը, իսկ երկրորդի տեքստը ավելացնում առաջինի մեջ: Հարգանքներով՝ Հայկ (արաբագետ) 16:12, 14 Հունիսի 2015 (UTC)[reply]

Ողջույն։ Լավ, դու ինչպե՞ս ես։ «Big Time Rush (խումբ)» անվանումն է ճիշտ։ Ես հիմա կձուլեմ դրանք։ --Եվրո$ան 16:30, 14 Հունիսի 2015 (UTC)[reply]
Լավ, շնորհակալություն--Հայկ (արաբագետ) 20:41, 14 Հունիսի 2015 (UTC)[reply]

Շքանշաններ, 2015 հունիս

Խոստումնալից Վիքիպեդիացու շքանշան
Հարգելի՛ Eurofan88, այս շքանշանը ձեզ, Հայերեն Վիքիպեդիան էապես զարգացնելու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 18:15, 22 Հունիսի 2015 (UTC)[reply]
Շնորհակալ եմ =) --Եվրո$ան 18:18, 22 Հունիսի 2015 (UTC)[reply]
Խնդրեմ: Շնորհակալություն երաժշտության բնագավառում ձեր զգալի ներդրումների համար: --Արման Մուսիկյան (քննարկում) 18:32, 22 Հունիսի 2015 (UTC)[reply]

Արտաքին հղումներ

Հարգելի՛ Eurofan88, Արտաքին հղումներ կաղապարը ցուցադրում է արտաքին եղած ողջ հղումները երգչի, ֆիլմի, դերասանի, երևույթի մասին և ոչնչով չի խանգարում Ձեր աշխատանքին ու չի նսեմացնում Ձեր աշխատանքը: Խնդրում ենք հետ չշրջել կատարված խմբագրումները:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 10:41, 7 Հուլիսի 2015 (UTC)[reply]

Հետ չէի շրջի եթե գոնե մի քանի հղում լինեին (ինչպես օրինակ այստեղ), միայն MusicBrainz կայքի հղումը անհրաժեշտ չէ։ Դուք եք ընտրում ո՞ր կայքի հղումները պետք է լինեն։ --Եվրո$ան 10:53, 7 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Չէ իհարկե, ավտոմատ է գալիս:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 20:06, 7 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Հ.Գ.Այն կայքերն են, որոնք թվագրված պահպանում են տեղեկույթը:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 20:08, 7 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Լավ։ Բայց չեմ կարծում որ Ինստագրամի հղումը անհրաժեշտ է։ Նկատի ունեմ ընդամենը լուսանկարներ հրապարակելու կայք է, իմաստ չունի հղումը դնել հոդվածներում։ --Եվրո$ան 20:11, 7 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Eurofan ջան, մենք միայն դնում ենք {{Արտաքին հղումներ}} կաղապարը, մնացածն ավտոմատ գալիս է:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 20:14, 7 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Լավ, պարզ է )) --Եվրո$ան 20:16, 7 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Ինստագրամի հղումը կարող ենք կաղապարից հանել--ԱշոտՏՆՂքնն․ 20:38, 7 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Եթե հնարավոր է, հանիր Աշոտ ջան։ Ոչ մի ինֆորմատիվ բան չի ներկայացնում հոդվածի թեմային ծանոթանալու համար։ --Եվրո$ան 20:41, 7 Հուլիսի 2015 (UTC)[reply]