Jump to content

Պետեր Սապանոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
08:50, 23 Հուլիսի 2024 տարբերակ, Shushan22 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Պետեր Սապանոշ
Քաղաքացիությունը  Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 14, 1990(1990-11-14)[1] (33 տարեկան)
Ծննդավայր Յասբերենի, Յաս-Նադկուն-Սոլնոկ, Հունգարիա
Հասակ 194 սանտիմետր
Դիրք դարպասապահ

Պետեր Սապպանոշ (հունգ.՝ Szappanos Péter, նոյեմբերի 14, 1990(1990-11-14)[1], Յասբերենի, Յաս-Նադկուն-Սոլնոկ, Հունգարիա), հունգարացի ֆուտբոլիստ, «Պակշ» ակումբի և Հունգարիայի ազգային հավաքականի դարպասապահ։

Ակումբային կարիերա

Ֆուտբոլ խաղալ սկսել է տեղի ակումբում՝ Յասբերենում։ 2005 թվականին տեղափոխվել է «Սենտ Իշտվան» ակումբի կառուցվածք։

Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2009 թվականին «Դունահարաստի» ակումբի կազմում։ 2012/2013 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Տատաբանյա» թիմում։

2014 թվականին պայմանագիր է կնքել «Զալաեգերսեգ» ակումբի հետ։ 5 տարվա ընթացքում թիմում եղել է հիմնական դարպասապահը և մասնակցել է 110 հանդիպման։

2018-2021 թվականներին պաշտպանել է «Մեզեկևեշդ» ակումբի գույները: Կարիերայի հաջորդ 2 տարիներն անցկացրել է «Հոնվեդայում», որի կազմում մասնակցել է 53 հանդիպման։

2023 թվականի հուլիսի 8-ին պայմանագիր է կնքել «Պակշ» ակումբի հետ։ 2024 թվականի մայիսի 15-ին խաղացել է Հունգարիայի գավաթի եզրափակչում և օգնել ակումբին 2:0 հաշվով հաղթել «Ֆերենցվարոշին»[2][3]։

Կարիերան ազգային հավաքականում

Սապպանոշը հրավիրվել է Հունգարիայի ազգային հավաքական՝ 2022 թվականի հունիսի 4-ին, 7-ին, 11-ին և 14-ին համապատասխանաբար Անգլիայի (տանը), Իտալիայի (հյուրընկալվելիս), Գերմանիայի (տանը) և Անգլիայի (հյուրընկալվելիս) դեմ Ազգերի լիգայի խաղերին մասնակցելու համար[4]։

Հունգարիայի հավաքականի կազմում նորամուտը կայացել է 2022 թվականի նոյեմբերի 20-ին Հունաստանի հավաքականի դեմ ընկերական խաղում (2:1)՝ 90+2-րդ րոպեին փոխարինելով Դենեշ Դիբուսին։ Ընդգրկվել է Գերմանիայի 2024 թվականի Եվրոպայի առաջնության հայտացուցակում։

Ձեռքբերումներ

«Պակշ»

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. FC, PAKSI (2024-05-15). «KUPAGYŐZTESEK LETTÜNK!». paksifc.hu (հունգարերեն). Վերցված է 2024-05-17-ին.
  3. «Defeat in the MOL Hungarian Cup final». www.fradi.hu (անգլերեն). Վերցված է 2024-05-17-ին.
  4. «England 0-4 Hungary». BBC. 2022-06-14. Վերցված է 2022-06-22-ին.


Արտաքին հղումներ