Jump to content

Անդրեա Կամբիազո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
11:44, 17 Հուլիսի 2024 տարբերակ, Սյուզի9 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Անդրեա Կամբիազո
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 20, 2000(2000-02-20)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Ջենովա, Իտալիա
Հասակ 183 սանտիմետր[1]
Քաշ 74 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Անդրեա Կամբիազո (իտալ.՝ Andrea Cambiaso, փետրվարի 20, 2000(2000-02-20)[1], Ջենովա, Իտալիա) , իտալացի ֆուտբոլիստ, «Յուվենտուս» ակումբի և Իտալիայի հավաքականի պաշտպան։ 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա

Կամբիազոն «Ջենոա» ակումբի սան է։ Խաղային պրակտիկա ստանալու համար Անդրեան վարձավճարով հանդես է եկել «Ալբիսոլա 2010», «Սավոնա» և «Ալեսանդրիա» ցածր դիվիզիոնների ակումբներում: 2020 թվականի ամռանը Կամբիազոն վարձավճարով տեղափոխվել է «Էմպոլի»։ Նոյեմբերի 7-ին « Ռեջինայի» դեմ խաղում նշել է նորամուտը իտալական Բ Սերիայում[2]։ Վարձակալության ավարտից հետո Կամբիազոն վերադարձել է «Ջենոա»։ 2021 թվականի օգոստոսի 21-ին «Ինտերի» դեմ խաղում նշել է իր նորամուտը իտալական Ա Սերիայում[3]։ Օգոստոսի 29-ին «Նապոլիի» դեմ խաղում Անդրեան խփել է իր առաջին գոլը «Ջենոայի» կազմում»[4].

2022 թվականի հուլիսի 14-ին պաշտոնապես հայտարարվել է Կամբիազոյի՝ Թուրինի «Յուվենտուս» տեղափոխության մասին։ Տրանսֆերի գումարը կազմել է 8.5 միլիոն եվրո, ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականը[5][6]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Էմպոլի vs. Ռեջինա 3:0». soccerway.com (անգլերեն). 2020-11-07. Արխիվացված է օրիգինալից 2022-05-08-ին. Վերցված է 2022-05-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Ինտերնացիոնալե vs. Ջենոա 4:0». soccerway.com (անգլերեն). 2021-08-21. Արխիվացված է օրիգինալից 2021-10-27-ին. Վերցված է 2022-05-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Ջենոա vs. Նապոլի 1:2». soccerway.com (անգլերեն). 2021-08-29. Արխիվացված է օրիգինալից 2021-10-18-ին. Վերցված է 2022-05-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Ufficiale, Cambiaso è un nuovo giocatore della Juve». tuttosport.com (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-07-14-ին. Վերցված է 2022-07-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. Sky Sport. «Bologna, è fatta per un nuovo rinforzo sugli esterni». sport.sky.it (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-07-14-ին. Վերցված է 2022-07-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)