Jump to content

Բեռնինա (լեռնազանգված)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
13:58, 8 Հուլիսի 2024 տարբերակ, Lune.3108 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Բեռնինա (գերմ.՝ Berninagruppe, իտալ.՝ Bernina), լեռնազանգված Արևելյան Շվեյցարիայում և Հյուսիսային Իտալիայում՝ Ինն և Ադա գետերի վերին հատվածների միջև, Կենտրոնական Արևելյան Ալպերի մի մասը[1]։

Ամենաբարձր կետը Բեռնինա (4049 մ) գագաթն է, որը գտնվում է Ալպերի արևելքում, որտեղ գագաթները ծովի մակարդակից բարձր են ավելի քան 4000 մ։ Աշխարհագրորեն լեռնազանգվածը, ինչպես բոլոր Արևելյան Ալպերը, բաղկացած է ժայռերից և թերթաքարերից:

Բարձրագույն կետերը՝ Բեռնինի սարերն են (4049 մ), Պունտա Պերուքեթի (4020 մ), Պիզզո-Ջուպո (3996 մ), Ալվ կամ Պիզզո-Բյանկո (3995 մ)։ Գագաթների մեծ մասը գտնվում են Իտալիայի և Շվեյցարիայի սահմանին: Բեռնինան Գրաուբյունդեն կանտոնի բարձրագույն կետն է, իսկ Պունտա-Պերուքեթին Լոմբարդիայի:

Բեռնինայի զանգվածում կա մոտ 150 սառցադաշտ՝ 104 կմ2 ընդհանուր մակերեսով[1]։ Դրանցից ամենամեծը՝ Մորտերաչը, ունի 7 կմ երկարություն և մոտ 16,4 կմ2 տարածք[2]։ Այնուամենայնիվ, 1990-ականներից ի վեր սառցադաշտի նահանջի արագությունը կազմում է մինչև 30 մ/տարի[3] և այդ տենդենցը պահպանվում է[4]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Словарь современных географических названий. Бернина
  2. «Vadret da Morteratsch, Pontresina (GR)» (գերմաներեն). Gletschermessnetz — Швейцарская сеть мониторинга ледников. Արխիվացված է օրիգինալից 2012-04-21-ին. Վերցված է 2010-03-23-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  3. «Glaciers online: Morteratsch 2005-2006» (գերմաներեն). Glaciers online — Швейцарская сеть мониторинга ледников. Արխիվացված է օրիգինալից 2012-04-21-ին. Վերցված է 2010-03-23-ին.
  4. «Glaciers online: Morteratsch 1996-2007» (գերմաներեն). Glaciers online — Швейцарская сеть мониторинга ледников. Արխիվացված է օրիգինալից 2012-04-21-ին. Վերցված է 2010-03-23-ին.

Գրականություն

Արտաքին հղումներ