Jump to content

So Happy I Could Die

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
08:03, 8 Հուլիսի 2024 տարբերակ, Մոնիկա11 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
«So Happy I Could Die»
սինգլը
ԺանրԵվրո փոփ
ԵրգահանԼեդի Գագա
ՊրոդյուսերRedOne

«So Happy I Could Die», երգ Լեդի Գագայի «The Fame Monster» երրորդ մինի ալբոմից է, գրել են Լեդի Գագան, Space Cowboy-ը և RedOne-ը։ Այս երգը ձայնագրվել է Interscope, Universal Music լեյբլների ներքո։

Երգի մասին

«So Happy I Could Die» ներկայացնում վախը թմրամոլությունից և ալկոհոլից: Երգը առաջին հերթին վերաբերում է Գագայի «նարդոսի կեղծամին»։ So Happy I Could Die դա սինտի-փոփ կոմպոզիցիա է, որը պարունակում է Europop տարրեր։ Երգի մեջ օգտագործվել են ավտոթյուններ՝ Գագայի ձայնին արձագանք տալու համար[1]: Երգի կառուցվածքը հիշեցնում է Նատաշա Բեդինգֆիլդի Pocketful of Sunshine(2008)[2]: 2012 թվականի օգոստոսի վերջին Գագան սոցիալական Twitter-ի միջոցով հայտնեց, որ երգը ոգեշնչվել է անգլիացի երգչուհի Լիլի Ալենից[3]:

Քննադատություն

Երգը դրական է ընդունվել քննադատների կողմից։ Նրանցից շատերը գովել են Գագայի վոկալն ու գրած տեքստը։ BBC-ի Փոլ Լեսթիրը երգը նկարագրել է որպես լկտի «էլեկտրո-եվրոպոպ» բալլադ։

Կենդանի կատարում

Գագան այդ երգը կատարել է The Monster Ball Tour հյուսիսամերիկյան շրջագայության առաջին մասում որոշակի ամսաթվերի։ Այնուհետև նա կատարեց նորացված տարբերակը։ Առաջին մասի ընթացքում նա կատարել է այս երգը «Teeth»-ից առաջ՝ հագած սև կաշվե կորսետ։ Նորացված երգի համար նա հագնում էր կենդանի զգեստ: Առաջին հատվածը կատարելուց հետո նա բարձրանում է հարթակ, որպեսզի հանդիսատեսն էլ ավելի լավ տեսնի այն: Երգի վերջում նա իջնում է բեմ՝ հաջորդ երգի համար հագուստ փոխելու համար։

Ձայնագրման մասնակիցներ

  • Լեդի Գագա - վոկալ, երգի հեղինակ, պրոդյուսեր
  • RedOne - հեղինակ, պրոդյուսեր

Տեղեկատվությունը վերցված է The Fame Monster ալբոմի պաշտոնական գրքույկից[4]:

Չարթեր

Չարթ (2009) Բարձրագույն դիրք
Հունգարիա Hungarian Singles Chart[5] 10
Շվեդիա Sverigetopplistan[6] 53
Միացյալ Թագավորություն UK Singles Chart[7] 84

Ծանոթագրություններ

  1. Lester, Paul (2009-11-20). «The Fame Monster Review». BBC. Արխիվացված է օրիգինալից 2013-01-12-ին. Վերցված է 2012-04-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. Weiss, Dan (2011-02-16). «A Quick Guide to Lady Gaga's (Possible) Plagiarisms, From 'Telephone' to 'Born This Way'». SF Weekly. Village Voice Media. Արխիվացված է օրիգինալից 2013-01-12-ին. Վերցված է 2012-05-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Lady Gaga reveals Lily Allen inspiration». NME. IPC Media. 2012-08-24. Արխիվացված է օրիգինալից 2013-01-12-ին. Վերցված է 2012-09-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. Կաղապար:Cite album-notes
  5. «Hungarian Single (track) Top 10 lista» (Hungarian). Mahasz. Magyar Hanglemezkiadók Szövetsége. 2009-11-23. Արխիվացված է օրիգինալից 2013-01-12-ին. Վերցված է 2012-05-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Swedishcharts.com — Lady GaGa — So Happy I Could Die. Singles Top 60. Hung Medien. Ստուգվել է 2012-06-2.
  7. Lady Gaga: Artist Chart History Official Charts Company. Ստուգվել է 2012-06-2.