Jump to content

Ռոս ՄաքՔրորի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
14:10, 3 Հուլիսի 2024 տարբերակ, Հովհաննիսյան Սյուզի (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ռոս ՄաքՔրորի
անգլ.՝ Ross McCrorie
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ մարտի 18, 1998(1998-03-18)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Դիրք կիսապաշտպան

Ռոս ՄաքՔրորի (անգլ.՝ Ross McCrorie, մարտի 18, 1998(1998-03-18)[1], Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի ֆուտբոլիստ, «Բրիստոլ Սիթի» ակումբի և Շոտլանդիայի ազգային հավաքականի պաշտպան։ 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա

Մաքքրորին «Ռեյնջերս» ակումբի սան է։ 2016 թվականին խաղային պրակտիկա ստանալու համար Ռոսը վարձավճարով տեղափոխվել է «էր Յունայթեդ»: Մարտի 1-ին «Կաուդենբիթի» դեմ խաղում նորամուտն է նշել Շոտլանդիայի առաջին լիգայում[2]։ Այդ նույն խաղում խփել է իր առաջին գոլը «էր Յունայթեդի» կազմում:

2017 թվականի սկզբին վարձավճարով տեղափոխվել էր «Դամբարտոն»: Հունվարի 28-ին «Ռայթ Ռովերսի» դեմ խաղում նորամուտն է նշել Շոտլանդիայի Չեմպիոնշիփում[3]։ Ամռանը վերադարձել է «Ռեյնջերս»։ Սեպտեմբերի 19-ին Շոտլանդիայի լիգայի գավաթի «Պարտիկ Տիսլի» դեմ խաղում Մաքքրորին նորամուտն է նշել հիմնական կազմում[4]։ «Սելտիկի» դեմ խաղում նորամուտն է նշել Շոտլանդիայի Պրեմիեր լիգայում: Նոյեմբերի 4-ին «Պարտիկ Տիսլի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Ռեյնջերսի» կազմում[5]։

2019 թվականի ամռանը նրան վարձակալել էր անգլիական «Պորտսմութը»[6]։ Օգոստոսի 3-ին «Շրուսբերի Թաունի» դեմ խաղում նորամուտն է նշել Անգլիայի առաջին լիգայում[7]։

2020 թվականի ամռանը Մաքքրորին վարձավճարով տեղափոխվել է «Աբերդին»[8]։ Օգոստոսի 20-ին «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմը «Սթոք Սիթիի» դեմ խաղում[9]։ Սեպտեմբերի 12-ին «Կիլմարնոկի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Աբերդինի» կազմում[10]։ Վարձակալության ավարտից հետո ակումբը գնել է ֆուտբոլիստի տրանսֆերը։ 2024 թվականի սկզբին եռամյա պայմանագիր է կնքել «Բրիստոլ Սիթիի» հետ: Հունվարի 13-ին «Պրեստոն Նորթ Էնդի» դեմ խաղում նորամուտն է նշել Անգլիայի ֆուտբոլային լիգայի առաջնությունում[11]։

Միջազգային կարիերա

2024 թվականի հունիսի 3-ին Ջիբրալթարի հավաքականի դեմ ընկերական խաղում Մաքքրորին նորամուտն է նշել Շոտլանդիայի հավաքականի կազմում[12]։

Մաքքրորին 2024 թվականին Գերմանիայում մասնակցել է Եվրոպայի առաջնությանը: Մրցաշարում եղել է պահեստային և խաղադաշտ դուրս չի եկել։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Эр Юнайтед VS. Кауденбит 4:1» (անգլերեն). soccerway.com. 2016-03-01. Արխիվացված է օրիգինալից 2019-01-19-ին. Վերցված է 2018-08-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Рэйт Роверс VS. Дамбартон 1:3» (անգլերեն). soccerway.com. 2017-01-28. Արխիվացված է օրիգինալից 2019-01-19-ին. Վերցված է 2018-08-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Партик Тисл VS. Рейнджерс 1:3» (անգլերեն). soccerway.com. 2017-09-19. Արխիվացված է օրիգինալից 2019-01-19-ին. Վերցված է 2018-08-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Рейнджерс VS. Партик Тисл 3:0» (անգլերեն). soccerway.com. 2017-11-04. Արխիվացված է օրիգինալից 2019-01-20-ին. Վերցված է 2018-08-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. Ross McCrorie leaves Rangers for loan deal at Portsmouth with option to buy, Football Scotland, 5 July 2019
  7. «Шрусбери Таун VS. Портсмут 1:0» (անգլերեն). soccerway.com. 2019-08-03.
  8. Ross McCrorie: Aberdeen sign Rangers midfielder on loan before three-year deal, BBC Sport, 18 August 2020
  9. «Сент-Джонстон VS. Абердин 0:1» (անգլերեն). soccerway.com. 2020-08-20.
  10. «Абердин VS. Килмарнок 1:0» (անգլերեն). soccerway.com. 2020-09-12.
  11. «Престон Норт Энд VS. Бристоль Сити 2:0» (անգլերեն). soccerway.com. 2024-01-13.
  12. «Гибралтар VS. Шотландия 0:2» (անգլերեն). soccerway.com. 2024-06-03.