Ջեյն Էլիզաբեթ Հաթ
Ջեյն Էլիզաբեթ Հաթդեկտեմբերի 15, 1949, Էպսոն, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն, Ուելսի Լեյբորիստական կուսակցությանքաղաքական գործիչ, որը 2023 թվականից եղել է Ուելսի կառավարության անդամ, 2024 թվականից զբաղեցրել է Ուելսի կառավարության ղեկավար ուիփի պաշտոնը[2]։1999 թվականից մինչ այսօր Գլամորգանի ընտրատարածքի կառավարության անդամ է[3]։
Խորհրդարանի ստեղծումից ի վեր՝ Հաթը Ուելսի կառավարության ամենաերկար պաշտոնավարած նախարարն է և մինչ օրս աշխատել է բոլոր վարչակազմերում: Նա կառավարությունում գործունեությունը սկսել է 1999 թվականի մայիսից մինչև 2017 թվականի նոյեմբերի փոփոխությունները՝ վերադառնալով 2018 թվականի դեկտեմբերին: Հաթը զբաղեցրել է մի քանի բարձրագույն պետական պաշտոններ, ներառյալ ֆինանսների նախարարի, առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարի և կրթության նախարարի պաշտոնները:
Վաղ տարիներ
Ծնվել է Էպսոմում, Սուրեյ, 1949 թվականի դեկտեմբերի 15-ին, Հաթի վալլիերեն խոսող տատիկներն ու պապիկները Հյուսիսային Ուելսից են եղել [4], իսկ նրա հայրը պաթոլոգ Մայքլ Հաթն է եղել[5]։ Հաթը կրթություն է ստացել Սուրբիթոնի ավագ դպրոցում և ավարտել է Քենթերբերիի համալսարանը 1970 թվականին՝ ստանալով բակալավրի կոչում, 1972 թվականին Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում ստացել է սոցիալական աշխատանքի որակավորման վկայական, մագիստրոսի կոչում Բրիստոլի համալսարանում՝ 1995 թվականին[6]։
Մասնագիտական գործունեություն
Հաթը եղել է «Ուելսի կանանց օգնության կազմակերպության» հիմնադիրը, ֆեմինիստական կազմակերպություններից մեկի հիմնադիր անդամներից մեկը, որը քարոզարշավ է իրականացնում ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց անունից: 1978 թվականի հունվարին նշանակվել է խմբի համակարգող։
Հաթը ոչ քաղաքական գոչծոինեություն է իրականացնրել որպես Chwarae Teg հավասար հնարավորությունների կազմակերպության տնօրեն և Cardiff Community Health Care Trust կազմակերպության ոչ գործադիր տնօրեն: Ուելսի «Նոր հնարավորություններ» (Մեծ Բրիտանիա) հիմնադրամի անդամ է եղել:
Քաղաքական գործունեություն
Հաթը Հարավային Գլամորգանի շրջանի խորհրդի անդամ և Սոցիալական ծառայությունների կոմիտեի նախկին փոխնախագահ է եղել: 1983 թվականին Քարդիֆ Նորթում նա առաջադրվել է բրիտանական խորհրդարանի պատգամավորի ընտրություններում, սակայն չի ընտրվել:
Հաթը ընտրվել է Ուելսի կառավարության անդամ 1999 թվականին և վերընտրվել է յուրաքանչյուր հաջորդ ընտրություններում: Նա աշխատել է որպես պետնախարար 1999 թվականի մայիսի 12-ից մինչև 2017 թվականի նոյեմբերի 3-ը՝ 18 տարի, 5 ամիս, 23 օր (կամ 6751 օր), դառնալով Միացյալ Թագավորության պատմության ամենաերկար պաշտոնավարած նախարարը: Նրա ռեկորդը 2018 թվականին գերազանցել է Քարվին Ջոնսը, որն աշխատել է այդ պաշտոնում ընդհանուր առմամբ 6868 օր:
Նա կառավարության հետին շարքերում առաջին անգամ հայտնվել է 2017 թվականի նոյեմբերի 14-ին[7]։
2018 թվականի դեկտեմբերի 13-ին նա կրկին վերադարձել է կառավարություն՝ որպես ղեկավար Ուիփ:
Նախարարական պաշտոններ
1999 թվականին Ասամբլեայի ստեղծումից հետո նա անմիջապես դարձել է առողջապահության նախարար: Նա այդ պաշտոնում մնացել է մինչև 2005 թվականը, որից հետո ազատվել է այդ պաշտոնից՝ հիվանդանոցային ցուցակների երկար սպասման ժամկետների պատճառով[8]։ Անկախ նրանից, որ իր զեկույցում նա ցույց է տվել, որ սպասման ցուցակի ժամանակային թիրախները ավելի բարձր են եղել, քան Անգլիայում և Շոտլանդիայում, Հաթը չի կարողացել պահպանել իր պաշտոնը[9]: Արդյունքում, նա ենթարկվել է Ուելսի բոլոր հիմնական քաղաքական կուսակցությունների քննադատությանը, ներառյալ սեփական կուսակցությունը: Արդյունքում, նրա դիրքորոշումները կառավարության անդամների շրջանում դառել են անկայուն, քանի որ ոմանք անհանգստացել են, որ այդ խնդիրները կարող են նույնիսկ վնասել Ուելսի դեվոլյուցիային[10]:
Նա դարձել է Ասամբլեայի բիզնեսի նախարար և գլխավոր Ուիփ, հաղորդակցության ռազմավարության, երեխաների և հնարավորությունների հավասարության հետ կապված հարցերի համակարգողը: Երրորդ վեհաժողովի առաջին նիստում նա նշանակվել է բյուջեի և ասամբլեայի բիզնեսի նախարար (2007 թվականի մայիսի 31): Կոալիցիայում 2007 թվականի հուլիսի 19-ին նախարարների կաբինետը հայտարարել է, որ նա նշանակվել է երեխաների, կրթության, ուսուցման և հմտությունների զարգացման նախարար:
Նա լքել է կառավարությունը 2017 թվականի նոյեմբերի փոփոխությունների ժամանակ, սակայն տասներեք ամիս անց վերադարձել է որպես գլխավոր Ուիփ՝ նոր առաջին նախարար Մարկ Դրեյքֆորդի օրոք: Նա միակ նախարարն է, որը մինչ օրս ծառայել է որպես նախարար Ուելսի յուրաքանչյուր կառավարությունում:
Հաթը հռչակվել է Բրիտանական կայսրության (CBE) շքանշանի դափնեկիր 2023 թվականի Ծննդյան Պատվոգրում՝ քաղաքական և հանրային ծառայությունների համար[11]:
Անձնական կյանք
1984 թվականի հուլիսին Հաթն ամուսնացել է լեյբորիստական կուսակցության խորհրդի անդամ Մայքլ Թրիքիի հետ։ Նրանք ունեն երկու դուստր[12]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 http://munksroll.rcplondon.ac.uk/Biography/Details/5782
- ↑ «First Minister Vaughan Gething announces new Welsh Government Cabinet | GOV.WALES». www.gov.wales (անգլերեն). 2024-03-21. Վերցված է 2024-03-21-ին.
- ↑ «Member Profile». National Assembly for Wales.
- ↑ «Jane Hutt Biography». Jane Hutt's constituency website. Jane Hutt. 2009. Վերցված է 22 February 2011-ին.
- ↑ «Munks Roll Details for Michael Stewart Rees Hutt». Munks Roll. Վերցված է 13 June 2017-ին.
- ↑ Anderson, Linda; Bright, Bob; Kimber, Jon (2 March 1983). General Election Guide, 1983. BBC Data Publications. ISBN 9780946358151 – via Google Books.
- ↑ «Plenary 14/11/2017». National Assembly for Wales.
- ↑ «Hutt is sacked as health minister». BBC News. 10 January 2005.
- ↑ «Minister pledges 'new phase' NHS». BBC News. 14 January 2005.
- ↑ Shipton, Martin (2005-01-11). «Attacks forced Rhodri to ditch Hutt». WalesOnline (անգլերեն). Վերցված է 2021-04-06-ին.
- ↑ Կաղապար:London Gazette
- ↑ «Jane Hutt». BBC News. 12 May 1998.