Jump to content

Լատիկա Թուկրալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լատիկա Թուկրալ
Դիմանկար
Ծնվել էմոտ 1967[1]
ԾննդավայրՀնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան
ԿրթությունԴելիի համալսարան[2]
Մասնագիտությունբանկիր
ԱշխատավայրCitibank? և ITC Hotels?[2]
Պարգևներ և
մրցանակներ
 Latika Thukral Վիքիպահեստում

Լատիկա Թուկրալ (մոտ 1967[1], Հնդկաստան), հնդիկ կին բանկիր, որը վերափոխել է իր հարազատ Գուրգաոն քաղաքը, մասնավորապես՝ Արավալի կենսաբազմազանության պարկը, որտեղ #IAmGurgaon խումբը տնկել է միլիոնավոր տեղական ծառեր։ 2015 թվականին Հնդկաստանի նախագահը նրան շնորհել է Նարի Շակտիի մրցանակ։

Կենսագրություն

Թուկրալը ծնվել է մոտ 1967 թվականին[3] և ավարտել է Դելիի համալսարանի մարքեթինգի ֆակուլտետը։ նա երկու տարի աշխատել է ITC Hotels-ում, նախքան Citibank-ում 18-ամյա կարիերա սկսելը, որտեղ նա դարձել է ավագ փոխնախագահ։

Երկրի նախագահ Փրանաբ Մուխերջին Լատիկա Թուկրալին հանձնում է Նարի Շակտիի մրցանակը

Լատիկա Թուկրալը Գուրգաոն քաղաքում է տեղափոխվել 1996 թվականին, որից հետո փոքր քաղաքը սկսել է մեծանալ, բայց առանց նախագծման և պլանավորման[4]։ Լատիկան ապրել է միջին խավի շրջանում, բայց նրան ուշադրությունը գրավել է մի զբոսայգի։ 1999 թվականին նա հիմնադրել է #IamGurgaon արշավը[3] և ներգրավել այլ կամավորների։ Նրանք որոշել են իրենց քաղաքում մեկ միլիոն տեղական ծառ տնկել[5]։

Հարյանայի կառավարությունը 2010 թվականին Հանրապետության օրը նրան շնորհել է շնորհակալական մրցանակ։ «IamGurgaon»-ն աշխատում է տեղական ինքնակառավարման մարմինների հետ, և նրանց ծրագրերը գրավել են կորպորատիվ ընկերությունների աջակցությունը[6]։

2015 թվականին իր առաջնորդության և նվաճումների համար Լատիկա Թուկրալն արժանացել է Նարի Շակտիի առաջին ութ մրցանակներից մեկին[7]։ Մրցանակը շնորհվել է Կանանց միջազգային օրը Հնդկաստանի այն ժամանակվա նախագահ Փրանաբ Մուխերջիի կողմից[8]։

2020 թվականին կորոնավիրուսի բռնկման ժամանակ #IamGurgaon-ը մեծապես ներգրավված է եղել քաղաքի աղքատ ընտանիքներին եփած սնունդ մատակարարելու գործին։ Որոշ շրջաններին օգնել են մոտակա համատիրությունները։ Ապրիլին Լատիկա Թուկրալը հաշվարկել էր, որ անհրաժեշտ է պահեստավորել առնվազն երկու ամսվա սննդամթերք։ Հաշվարկվել էր, որ մեկ ընտանիքի համար ամսական դա կարժենա 3250 ռուփի, իսկ նրանք, ըստ գնահատականների, տասնհինգից քսան հազար էին[9]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 https://www.indiatoday.in/magazine/supplement/story/20130318-shes-every-woman...-762673-2013-03-07
  2. 2,0 2,1 https://www.beyondiversity.com/project/latika-thukral/
  3. 3,0 3,1 «She's every woman...». India Today (անգլերեն). 7 March 2013. Վերցված է 2020-04-18-ին.
  4. «Latika Thukral». BD Foundation | Beyond Diversity (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020-04-18-ին.
  5. «Turning the city green, a million trees at a time». Hindustan Times (անգլերեն). 2019-03-09. Վերցված է 2020-04-18-ին.
  6. «Latika Thukral». Adventure Nation (անգլերեն). Վերցված է 2020-04-18-ին.
  7. «Stree Shakti Puraskar and Nari Shakti Puraskar presented to 6 and 8 Indian women respectively». India Today (անգլերեն). 9 March 2015. Վերցված է 2020-04-22-ին.
  8. «Nari Shakti Puraskar awardees full list». Best Current Affairs. 9 March 2017. Վերցված է 2020-04-18-ին.
  9. «Gurugram civic body identifies 250 clusters for supply of essentials». Hindustan Times (անգլերեն). 2020-04-05. Վերցված է 2020-04-18-ին.