Կացպեր Ուրբանսկի
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 7, 2004 (19 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Գդանսկ, Pomeranian Voivodeship, Լեհաստան[1] | ||||||||||||||||||||
Հասակ | 183 սանտիմետր | ||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Կացպեր Ուրբանսկի (լեհ.՝ Kacper Urbański, սեպտեմբերի 7, 2004, Գդանսկ, Pomeranian Voivodeship, Լեհաստան[1] ), լեհ ֆուտբոլիստ, իտալական «Բոլոնիա» ակումբի և Լեհաստանի հավաքականի կիսապաշտպան։
Ակումբային կարիերա
Ծնվել է 2004 թվականի սեպտեմբերի 7-ին Գդանսկում։ 2016 թվականից հանդես է եկել տեղի «Լեխիայի» ֆուտբոլային ակադեմիայում։ 2019 թվականի դեկտեմբերի 21-ին նշել է նորամուտը «Լեխիայի» հիմնական կազմում՝ մասնակցելով «Ռակուվի» դեմ Լեհաստանի առաջնության Բարձրագույն խմբի խաղին[2]: Նա դարձել է երկրորդը Լեհաստանի բարձրագույն դիվիզիոնի պատմության ամենաերիտասարդ խաղացողների ցուցակում (դեբյուտի պահին նա 15 տարեկան էր և 105 օրական) Յանուշ Սրոկից հետո, որը խաղադաշտ էր դուրս եկել 1969 թվականի նոյեմբերի 23-ին՝ 15 տարեկան և 57 օրական հասակում[3]: 2020 թվականի փետրվարի 14-ին Ուրբանսկին մասնակցել է «Պյաստայի» դեմ խաղին[4]՝ դառնալով պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը Լեհաստանի առաջնության խաղում հանդես է եկել մեկնարկային կազմում[5]:
2021 թվականի փետրվարի 1-ին տեղափոխվել է իտալական «Բոլոնիա» ակումբ[6]: 2021 թվականի մայիսի 13-ին նշել է իր նորամուտը «Բոլոնիայի» հիմնական կազմում՝ մասնակցելով իտալական Ա Սերիայի «Ջենոայի» դեմ խաղում[7][8]: Դարձել է պատմության մեջ ամենաերիտասարդ լեհը, որը խաղացել է իտալական A Սերիայում[9]:
Կարիերան հավաքականում
Հանդես է եկել Լեհաստանի մինչև 16, մինչև18, մինչև19, մինչև 20 և մինչև 21 հավաքականներում[10]:
2024 թվականի հունիսի 7-ին Ուրբանսկին նշել է իր նորամուտը Լեհաստանի հիմնական հավաքականի կազմում՝ մասնակցելով Ուկրաինայի դեմ ընկերական խաղին «Նարոդնի» մարզադաշտում[11]։ Ուրբանսկին հանդիպման 5-րդ րոպեին փոխարինել է վնասվածք ստացած Արկադիուշ Միլիկին և գոլային փոխանցում կատարել Պյոտր Ժելինսկուն, իսկ հետո ինքն էլ փոխարինվել է հանդիպման 61-րդ րոպեին, երբ Լեհաստանը հաղթում էր 3:1 հաշվով[11]: Նույն օրը ավելի ուշ Ուրբանսկին ընտրվել է որպես հավաքականի հիմնական խաղացող Եվրո-2024-ի մասնակցելու համար ընտրվող 26 հոգանոց վերջնական կազմում[12]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 90minut.pl (польск.) — 2003.
- ↑ «Lechia Gdańsk vs. Raków Częstochowa» (անգլերեն). Soccerway.com. 2019-12-21. Արխիվացված է օրիգինալից 2021-08-27-ին. Վերցված է 2020-03-04-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Historyczny występ w Ekstraklasie. Piłkarz Lechii najmłodszym debiutantem w lidze od 50 lat!» (լեհերեն). Polsatsport.pl. 2019-12-22. Արխիվացված է օրիգինալից 2020-02-17-ին. Վերցված է 2020-03-04-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Lechia Gdańsk vs. Piast Gliwice» (անգլերեն). Soccerway.com. 2020-02-14. Արխիվացված է օրիգինալից 2021-08-27-ին. Վերցված է 2020-03-04-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «15-latek w podstawowym składzie Lechii. "Trema go nie zjadła"» (լեհերեն). Sport.tvp.pl. 2020-02-29. Արխիվացված է օրիգինալից 2021-08-27-ին. Վերցված է 2020-03-04-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Urbanski al Bologna» (իտալերեն). BolognaFC.it. 2021-02-01. Արխիվացված է օրիգինալից 2021-05-04-ին. Վերցված է 2021-06-07-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Esordio in rossoblù per Amey e Urbanski» (իտալերեն). BolognaFC.it. 2021-05-13. Արխիվացված է օրիգինալից 2021-05-14-ին. Վերցված է 2021-06-07-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Bologna vs. Genoa» (անգլերեն). Soccerway.com. 2021-05-12. Արխիվացված է օրիգինալից 2021-07-03-ին. Վերցված է 2021-06-07-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Bologna-Genoa 0-2: liguri salvi, per Amey esordio record» (իտալերեն). Repubblica.it. 2021-05-12. Արխիվացված է օրիգինալից 2021-05-18-ին. Վերցված է 2021-06-07-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Kacper Urbanski - National team» (անգլերեն). Transfermarkt.com.
- ↑ 11,0 11,1 Różycki, Mateusz (7 June 2024). «Polski debiutant kompletnie zaskoczony. "Przecież nie będziemy rozmawiać po włosku"». Onet.pl (լեհերեն).
- ↑ «Michał Probierz ogłosił kadrę na Euro 2024» (լեհերեն). Polish Football Association. 7 June 2024. Վերցված է 7 June 2024-ին.
Արտաքին հղումներ
- Ֆուտբոլիստի էջը «Բոլոնիայի» պաշտոնական կայքում (իտալ.)