Jump to content

Կացպեր Ուրբանսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կացպեր Ուրբանսկի
Քաղաքացիությունը  Լեհաստան
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 7, 2004(2004-09-07) (19 տարեկան)
Ծննդավայր Գդանսկ, Pomeranian Voivodeship, Լեհաստան[1]
Հասակ 183 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
2016—2019 Լեհաստան Լեխիա (Գդանսկ)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2017—2021 Լեհաստան Լեխիա (Գդանսկ) 4 (0)
2021  Իտալիա Բոլոնիա 1 (0)
2021— Իտալիա Բոլոնիա 24 (0)
Ազգային հավաքական
2019 Լեհաստան Լեհաստան (մինչև 16) 3 (0)
2022 Լեհաստան Լեհաստան (մինչև 18) 5 (1)
2021—2023 Լեհաստան Լեհաստան (մինչև 19) 18 (3)
2023 Լեհաստան Լեհաստան (մինչև 20) 1 (0)
2024— Լեհաստան Լեհաստան (մինչև 21) 1 (0)
2024— Լեհաստան Լեհաստան 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 24.5.2024:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 08.06.2024

Կացպեր Ուրբանսկի (լեհ.՝ Kacper Urbański, սեպտեմբերի 7, 2004(2004-09-07), Գդանսկ, Pomeranian Voivodeship, Լեհաստան[1] ), լեհ ֆուտբոլիստ, իտալական «Բոլոնիա» ակումբի և Լեհաստանի հավաքականի կիսապաշտպան։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 2004 թվականի սեպտեմբերի 7-ին Գդանսկում։ 2016 թվականից հանդես է եկել տեղի «Լեխիայի» ֆուտբոլային ակադեմիայում։ 2019 թվականի դեկտեմբերի 21-ին նշել է նորամուտը «Լեխիայի» հիմնական կազմում՝ մասնակցելով «Ռակուվի» դեմ Լեհաստանի առաջնության Բարձրագույն խմբի խաղին[2]։ Նա դարձել է երկրորդը Լեհաստանի բարձրագույն դիվիզիոնի պատմության ամենաերիտասարդ խաղացողների ցուցակում (դեբյուտի պահին նա 15 տարեկան էր և 105 օրական) Յանուշ Սրոկից հետո, որը խաղադաշտ էր դուրս եկել 1969 թվականի նոյեմբերի 23-ին՝ 15 տարեկան և 57 օրական հասակում[3]։ 2020 թվականի փետրվարի 14-ին Ուրբանսկին մասնակցել է «Պյաստայի» դեմ խաղին[4]՝ դառնալով պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը Լեհաստանի առաջնության խաղում հանդես է եկել մեկնարկային կազմում[5]։

2021 թվականի փետրվարի 1-ին տեղափոխվել է իտալական «Բոլոնիա» ակումբ[6]։ 2021 թվականի մայիսի 13-ին նշել է իր նորամուտը «Բոլոնիայի» հիմնական կազմում՝ մասնակցելով իտալական Ա Սերիայի «Ջենոայի» դեմ խաղում[7][8]։ Դարձել է պատմության մեջ ամենաերիտասարդ լեհը, որը խաղացել է իտալական A Սերիայում[9]։

Կարիերան հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդես է եկել Լեհաստանի մինչև 16, մինչև18, մինչև19, մինչև 20 և մինչև 21 հավաքականներում[10]։

2024 թվականի հունիսի 7-ին Ուրբանսկին նշել է իր նորամուտը Լեհաստանի հիմնական հավաքականի կազմում՝ մասնակցելով Ուկրաինայի դեմ ընկերական խաղին «Նարոդնի» մարզադաշտում[11]։ Ուրբանսկին հանդիպման 5-րդ րոպեին փոխարինել է վնասվածք ստացած Արկադիուշ Միլիկին և գոլային փոխանցում կատարել Պյոտր Ժելինսկուն, իսկ հետո ինքն էլ փոխարինվել է հանդիպման 61-րդ րոպեին, երբ Լեհաստանը հաղթում էր 3:1 հաշվով[11]։ Նույն օրը ավելի ուշ Ուրբանսկին ընտրվել է որպես հավաքականի հիմնական խաղացող Եվրո-2024-ի մասնակցելու համար ընտրվող 26 հոգանոց վերջնական կազմում[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 90minut.pl (польск.) — 2003.
  2. «Lechia Gdańsk vs. Raków Częstochowa» (անգլերեն). Soccerway.com. 2019 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 4-ին.
  3. «Historyczny występ w Ekstraklasie. Piłkarz Lechii najmłodszym debiutantem w lidze od 50 lat!» (լեհերեն). Polsatsport.pl. 2019 թ․ դեկտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 4-ին.
  4. «Lechia Gdańsk vs. Piast Gliwice» (անգլերեն). Soccerway.com. 2020 թ․ փետրվարի 14. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 4-ին.
  5. «15-latek w podstawowym składzie Lechii. "Trema go nie zjadła"» (լեհերեն). Sport.tvp.pl. 2020 թ․ փետրվարի 29. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 4-ին.
  6. «Urbanski al Bologna» (իտալերեն). BolognaFC.it. 2021 թ․ փետրվարի 1. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 7-ին.
  7. «Esordio in rossoblù per Amey e Urbanski» (իտալերեն). BolognaFC.it. 2021 թ․ մայիսի 13. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 7-ին.
  8. «Bologna vs. Genoa» (անգլերեն). Soccerway.com. 2021 թ․ մայիսի 12. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 7-ին.
  9. «Bologna-Genoa 0-2: liguri salvi, per Amey esordio record» (իտալերեն). Repubblica.it. 2021 թ․ մայիսի 12. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 7-ին.
  10. «Kacper Urbanski - National team» (անգլերեն). Transfermarkt.com.
  11. 11,0 11,1 Różycki, Mateusz (2024 թ․ հունիսի 7). «Polski debiutant kompletnie zaskoczony. "Przecież nie będziemy rozmawiać po włosku"». Onet.pl (լեհերեն).
  12. «Michał Probierz ogłosił kadrę na Euro 2024» (լեհերեն). Polish Football Association. 2024 թ․ հունիսի 7. Վերցված է 2024 թ․ հունիսի 7-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]