«Ջանալի Աքբարով»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Երաժիշտ}} '''Ջանալի Խանելի Աքբարով''' ({{lang-az|Canəli Xanəli oğlu Əkbərov}}, {{ԱԾ}}), Ադրբեջանցի խանեն...»: |
(Տարբերություն չկա)
|
12:23, 10 Հունիսի 2021-ի տարբերակ
Ջանալի Աքբարով | |
---|---|
Բնօրինակ անուն | ադրբ.՝ Canəli Xanəli oğlu Əkbərov |
Ծնվել է | մարտի 10, 1940 Tükəvilə, Lankaran District, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Ադրբեջան |
Մահացել է | հոկտեմբերի 22, 2021 (81 տարեկան) Բաքու, Ադրբեջան |
Գերեզման | II Alley of Honor |
Ժանրեր | մուղամ |
Մասնագիտություն | Խանենդե |
Պարգևներ | |
Janali Akberov Վիքիպահեստում |
Ջանալի Խանելի Աքբարով (ադրբ.՝ Canəli Xanəli oğlu Əkbərov, մարտի 10, 1940, Tükəvilə, Lankaran District, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 22, 2021, Բաքու, Ադրբեջան), Ադրբեջանցի խանենդե, Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստ[1][2][3]։
Կենսագրություն
Ջանալի Աքբարովը ծնվել է 1940 թվականի մարտի 10-ին Լենքորանի շրջանի Տուկավիլա գյուղում[4]: Ջանալի Աքբարովը երաժշտական կրթությունն է ստացել Ադրբեջանի պետական երաժշտական դպրոցում: Նրա ուսուցիչներն էին Սեիդ Շուշինսկին և Խան Շուշինսկին:
1965 թվականից Ջանալի Աքբարովը եղել է Ադրբեջանի պետական ֆիլհարմոնիայի, իսկ 1976 թվականից ՝ Ադրբեջանի պետական օպերայի և բալետի թատրոնի մենակատար։ Ջանալի Աքբարովը հյուրախաղերով եղել է արտասահմանյան շատ երկրներում, այդ թվում ՝ Գերմանիայում, Մալիում, Ավստրիայում և այլն։ Նա մեծ հաջողությունների է հասել Սամարղանդի Արևելյան երաժշտության սիմպոզիումում և Կույբիշևում ՝ Արևելյան երաժշտության փառատոնում[5]:
1989 թվականից նա Ադրբեջանի Հանրապետության վաստակավոր արտիստ է, իսկ 1992 թվականից ՝ ժողովրդական արտիստ: 2002 թվականին պարգևատրվել է «Փառքի» շքանշանով:
Ծանոթագրություններ
Գրականություն
- ƏKBƏROV Canəli Xanəli oğlu (ադրբ.) // Muğam ensiklopediyası. — Bakı: Musiqi dünyası, 2008. — S. 62.